Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 38:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Առան Երեմիային և նրան գցեցին թագավորի որդի Մելքիայի գուբը, որ գտնվում էր բանտի գավթում։ Երեմիային պարաններով իջեցրին գուբը։ Գբի մեջ ջուր չկար, այլ լոկ տիղմ էր։ Երեմիան մնաց տիղմի մեջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Եվ նրանք վերցրին Երեմիային և նրան գցեցին թագավորի որդի Մեղքիայի գուբը, որ բանտի գավթում էր. Երեմիային պարաններով իջեցրին։ Գուբի մեջ ջուր չկար, այլ տիղմ էր, և Երեմիան ընկղմվեց տիղմի մեջ։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 38:6
19 Խաչաձեւ Հղումներ  

Ահավասիկ այն բոլոր կանայք, որոնք մնացել են քո՝ Հուդայի թագավորիդ տանը, պիտի տարվեն բաբելացիների արքայի իշխանների մոտ։ Նրանք պիտի ասեն. “Մարդիկ, որոնք քեզ հետ խաղաղության մեջ էին, քեզ խաբեցին և հաղթեցին, մոլորության մեջ գցեցին քո ոտքերը և երես դարձրին քեզնից։


Սեդեկիա արքան մարդ ուղարկեց ու կանչեց նրան։ Իր տան մեջ թագավորը ծածուկ հարցրեց նրան՝ ասելով. «Տիրոջ կողմից որևէ պատգամ չկա՞ արդյոք»։ Երեմիան ասաց. «Այո՛, կա»։ Ապա ասաց. «Բաբելացիների թագավորի ձեռքը պիտի մատնվես։


Աստվա՛ծ, ինձ օգնելո՛ւ նայիր, Տե՛ր, փութա՛ ինձ փրկելու։


Նա, այսպիսի հրաման ստանալով, նրանց առանձին բանտախուց նետեց ու նրանց ոտքերը կոճղի մեջ ամրացրեց։


Եվ դու քո ուխտի արյամբ արձակեցիր քո կալանավորներին անջրդի գբից։


Եվ Տերը քո աջ կողմում է։ Բարկության օրը կխորտակի թագավորներին,


Երանի՜ նրան, ով մտածում է աղքատի և տնանկի մասին. Վատ օրերին Տերը կփրկի նրան։


և նրան նետեցին մի գուբի մեջ։ Այն դատարկ էր, մեջը ջուր չկար։


Ձեզ համբերություն է պետք, որպեսզի Աստծու կամքը կատարելով՝ հասնեք նրա խոստմանը։


Արքան հրաման տվեց արքայորդի Հերեմիելին, Եսրիելի որդի Սարեային և Աբդիելի որդի Սեմեղիային, որ բռնեն Բարուք ատենադպրին և Երեմիա մարգարեին, սակայն սրանք հեռացան ու թաքնվեցին։


Այն ժամանակ բաբելացիների արքայի զորքը պաշարել էր Երուսաղեմը, իսկ Երեմիա մարգարեն կալանավորված էր Հուդայի թագավորի ապարանքի բանտի սրահում,


Նրան պարաններով քաշեցին և հանեցին այդ գբից։ Երեմիան նստեց բանտի գավթի մեջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ