Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 13:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Թե որ հնդիկը փոխի իր մաշկը, ընձառյուծը՝ իր պուտերը, դուք էլ կկարողանաք բարություն անել, դուք, որ սովորել եք չարիք գործել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Մի՞թե եթովպացին կարող է փոխել իր մաշկը կամ ինձը՝ իր խայտերը. ուրեմն դուք ևս, որ սովորել եք չարություն անելու, կարող եք բարություն անել։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 13:23
13 Խաչաձեւ Հղումներ  

Եթե բորակով էլ լվացվես և կամ օճառը ձեռքիցդ վար չգցես, դարձյալ իմ առաջ քո անիրավությունների մեջ շաղախված կմնաս,- ասում է Տերը՝ Աստված։-


վաշխ կուտակեցին վաշխի վրա և նենգություն՝ նենգության վրա և չկամեցան ճանաչել ինձ»,- ասում է Տերը։


Սիրտը խոր է ամեն բանից ավելի. մարդ արարած է, ո՞վ կարող է ճանաչել նրան։


Տե՛ր, աչքերդ հառած հավատարմությանը՝ տանջեցիր նրանց, բայց նրանք ցավ չզգացին, ոչնչացրիր նրանց, բայց խրատ ընդունել չկամեցան, իրենց երեսներն ապառաժից ավելի կարծրացրին և չուզեցին դարձի գալ։


Զուր ծեծեցի ձեր որդիներին. դուք խրատ չառաք։ Սուրը կերավ ձեր մարգարեներին, առյուծի պես հոշոտեց, բայց դուք չզարհուրեցիք»։


Ինչո՞ւ եք նոր վերքեր հասցնում՝ ավելացնելով անօրենությունները։ Ամեն գլուխ ցավի մեջ է, ամեն սիրտ՝ տրտմության։


Կարող ես անզգամին հարվածել և անարգել ատյանում, սակայն նրա անզգամությունը չես հեռացնի նրանից։


Իմ ժողովրդի իշխաններն ինձ չճանաչեցին, որովհետև նրանք ոչ թե խելացի, այլ անմիտ որդիներ են. չարություն գործելիս իմաստուն են, իսկ բարի բան անել չգիտեն։


Սավուղին պատմեցին եղելությունը, նա այլ մարդկանց ուղարկեց, և սրանք ևս մարգարեացան։ Սավուղը կրկին ուրիշ մարդկանց ուղարկեց, սրանք էլ մարգարեացան։


Մի՛ հավատացեք նրանց կրոնին, որին նրանք հետևում են»։


Ուղիղ ձևից շեղվածին նույն ճանապարհին դարձնել չի լինի, և պակասող բանը՝ հաշվել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ