Հերոբովամի տնից ով քաղաքում մեռնի, շները պիտի ուտեն նրան, իսկ ով դաշտում մեռնի, երկնքի թռչունները պիտի կտցեն”։ Ահա Տերն է այսպես ասել։
ԵՐԵՄԻԱ 34:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ այդ մարդկանց ես տալու եմ իրենց թշնամիների ձեռքը, նրանց հոգիները պահանջողների ձեռքը, նրանց դիակներն իբրև կերակուր պիտի նետեմ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց պիտի մատնեմ իրենց թշնամիների ձեռքը և նրանց կյանքը փնտրողների ձեռքը։ Նրանց դիակները երկնքի թռչուններին ու երկրի գազաններին կեր պիտի դառնան։ |
Հերոբովամի տնից ով քաղաքում մեռնի, շները պիտի ուտեն նրան, իսկ ով դաշտում մեռնի, երկնքի թռչունները պիտի կտցեն”։ Ահա Տերն է այսպես ասել։
Բաասայի տնից ով քաղաքում մեռնի, շները կուտեն նրան, իսկ ով դաշտում մեռնի, երկնքի թռչունները կկտցեն»։
Դու, որ հովվում ես Իսրայելը, լսի՛ր, Որ հոտի պես առաջնորդում ես Հովսեփին, Որ նստում ես քերովբեների վրա, հայտնվի՛ր
Դրա համար էլ Տերն այսպես է ասում Անաթովթի մարդկանց մասին, որոնք քո անձն են փնտրում՝ ասելով. «Մեր մասին մի՛ մարգարեացիր, ապա թե ոչ կմեռնես մեր ձեռքով»։
Մի՞թե իմ ժառանգությունն ինձ համար բորենու որջ է լինելու կամ այն շրջապատող քարանձա՞վ. շրջե՛ք, հավաքե՛ք անապատի բոլոր գազաններին, որ գան այն ուտելու։
«Նրանք հիվանդությամբ պիտի հյուծվեն ու մեռնեն. լաց ու կոծի արժանի չեն լինելու և ոչ էլ թաղման, այլ երկրի երեսին պիտի խայտառակվեն. սրով պիտի ընկնեն ու սովից սպառվեն, իսկ նրանց դիակները երկնքի թռչուններին և երկրի գազաններին կեր պիտի դառնան»։
Այդտեղ պիտի խափանեմ Հուդայի խորհուրդը և խորհուրդը Երուսաղեմի. սրով, ինչպես և նրանց հոգիները փնտրողների ձեռքով նրանց դիտապաստ պիտի գցեմ իրենց թշնամիների առաջ։ Նրանց դիակներն իբրև կերակուր պիտի տամ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին։
Իսկ դրանից հետո,- այսպես է ասում Տերը,- Հուդայի արքա Սեդեկիային, իր ծառաներին ու ժողովրդին, որ այդ քաղաքի մեջ փրկված կլինեն մահից, սրից ու սովից, պիտի մատնեմ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը, իրենց թշնամիների ձեռքը, այն մարդկանց ձեռքը, ովքեր հետամուտ էին սպանելու նրանց. նրանք սրի սայրով պիտի կոտորեն դրանց։ Ես չեմ խնայելու դրանց, չեմ ողորմելու դրանց և չեմ գթալու դրանց”։
կմատնեմ քեզ քո անձը փնտրողների ձեռքը, նրանց ձեռքը, որոնց երեսից զարհուրում էիր, բաբելացիների արքա Նաբուքոդոնոսորի ձեռքը և քաղդեացիների ձեռքը.
Սեդեկիա արքան գաղտնի երդում տվեց նրան և ասաց. «Կենդանի է Տերը, որ մեր մեջ այս շունչն է արարել. քեզ չեմ սպանելու և չեմ մատնելու այն մարդկանց ձեռքը, որոնք քո հոգին են պահանջում»։
Բաբելացիների արքան Դեբլաթայում Սեդեկիայի առաջ սպանեց նրա որդիներին։ Բաբելացիների արքան նաև կոտորեց Հուդայի բոլոր ազնվականներին,
Իսկ դու, թշվառակա՛ն, ի՞նչ ես անելու։ Եթե կարմիր հագնես, ոսկի զարդով զարդարվես ու քո աչքերին ծարիր քսես, քո զարդարանքները զուր են լինելու։ Հոմանիներդ քեզ մերժեցին և հոգիդ առնել են ուզում։
Այսպես է ասում Տերը. «Ահա ես եգիպտացիների արքա Վափառ փարավոնին կհանձնեմ իր թշնամիների ձեռքը, իր հոգին պահանջողների ձեռքը, ինչպես որ Սեդեկիա արքային տվեցի իր թշնամու և իր հոգին պահանջողի՝ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը»։
Նրանց պիտի սարսափեցնեմ իրենց թշնամիների առաջ, որոնք պահանջում էին նրանց հոգիները։ Նրանց վրա պիտի բերեմ իմ բարկությունն ու ցասումը,- ասում է Տերը,- և իմ սուրը պիտի արձակեմ նրանց հետևից, մինչև որ այն իսպառ ջնջի նրանց։
Այդ ժողովրդի դիերը կերակուր պիտի դառնան երկնքի թռչունների և երկրի գազանների համար, և մարդ չի լինելու, որ հեռու քշի նրանց։
Ուստի Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ահա քեզ մատնելու եմ քեզ ատելի մարդկանց ձեռքը, որոնցից հոգիդ հագեցավ զզվելու աստիճան։
Քեզ և գետիդ բոլոր ձկներին անմիջապես տապալելու եմ։ Դու կընկնես դաշտի երեսին, չես ժողովվի և այլևս չես հավաքվի, քանի որ քեզ որպես կերակուր տվեցի երկրի գազաններին ու երկնքի թռչուններին։
քեզնով լցվելու են դաշտերը։ Քեզ վրա եմ իջեցնելու երկնքի բոլոր թռչուններին, քեզնով հագեցնելու՝ երկրի բոլոր գազաններին։
Ձեր դիակները երկնքի թռչունների ու երկրի գազանների կեր կդառնան, և ոչ ոք չի լինի, որ քշի դրանց։
Տերը քեզ այսօր իմ ձեռքը կմատնի, ես կսպանեմ քեզ, քո գլուխը կկտրեմ, քո լեշն ու այլազգիների բանակի դիակներն այսօր երկնքի թռչուններին ու երկրի գազաններին կտամ։ Ամբողջ երկիրը կիմանա, որ Աստված գոյություն ունի Իսրայելի մեջ,