Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 21:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Իսկ դրանից հետո,- այսպես է ասում Տերը,- Հուդայի արքա Սեդեկիային, իր ծառաներին ու ժողովրդին, որ այդ քաղաքի մեջ փրկված կլինեն մահից, սրից ու սովից, պիտի մատնեմ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը, իրենց թշնամիների ձեռքը, այն մարդկանց ձեռքը, ովքեր հետամուտ էին սպանելու նրանց. նրանք սրի սայրով պիտի կոտորեն դրանց։ Ես չեմ խնայելու դրանց, չեմ ողորմելու դրանց և չեմ գթալու դրանց”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Եվ ապա,- ասում է Տերը,- Հուդայի թագավոր Սեդեկիային ու նրա ծառաներին ու ժողովրդին ու այս քաղաքի մեջ ժանտախտից, սրից ու սովից մնացածներին պիտի մատնեմ Նաբուգոդոնոսորի՝ Բաբելոնի թագավորի ձեռքը և իրենց թշնամիների ձեռքն ու իրենց կյանքը փնտրողների ձեռքը, և նա սրի բերանով պիտի զարկի նրանց, նրանց չպիտի խնայի, չպիտի գթա և չպիտի ողորմի”։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 21:7
37 Խաչաձեւ Հղումներ  

Երկար ժամանակ անց այնտեղ դալար բույս չի գտնվելու, որովհետև այդ տեղը չորացած պիտի լինի։ Ո՛վ կանայք, որ ահա գալիս եք հանդեսից, առա՛ջ եկեք, դուք այն ժողովուրդը չեք, որի մեջ իմաստություն կա։ Ահա թե ինչու ձեզ չի գթալու Աստված, նա, որ ստեղծել է ձեզ։ Ձեր Արարիչը ձեզ չի ողորմելու։


Ես բարկացել էի իմ ժողովրդի վրա, որովհետև պղծեցին իմ ժառանգությունը։ Ես նրանց մատնեցի քո ձեռքը, իսկ դու ողորմածություն չարեցիր նրանց նկատմամբ։ Ծերերի լուծը սաստիկ ծանրացրիր


Ցրելու եմ դրանց՝ մարդուն իր եղբոր, հորն իր զավակների հետ,- ասում է Տերը.- չեմ գթալու և չեմ խնայելու, առանց ողորմելու բնաջնջելու եմ դրանց”»։


Եթե ծոմ պահեն, չեմ լսելու նրանց խնդրանքները. եթե ողջակեզներ ու զոհեր մատուցեն, դրան հաճություն ցույց չեմ տալու. սրով, սովով ու մահով պիտի սպառեմ նրանց»։


Ո՞վ կխնայի քեզ, Երուսաղե՛մ, կամ ո՞վ կտրտմի քեզ համար, և կամ ո՞վ կդառնա դեպի քեզ՝ հարցնելու քո խաղաղության մասին,


Յոթ զավակ ունեցողը տկարացավ, նրա հոգին նվաղեց. միջօրեին նրա արևը մայր մտավ. ամոթն ու նախատինքն են պատել նրան։ Նրանց մնացորդներին իրենց թշնամիների առջև սրի պիտի մատնեմ»,- ասում է Տերը։


Այդտեղ պիտի խափանեմ Հուդայի խորհուրդը և խորհուրդը Երուսաղեմի. սրով, ինչպես և նրանց հոգիները փնտրողների ձեռքով նրանց դիտապաստ պիտի գցեմ իրենց թշնամիների առաջ։ Նրանց դիակներն իբրև կերակուր պիտի տամ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին։


Արդարև, այսպես է ասում Տերը. “Ահավասիկ քեզ քո բոլոր բարեկամներով հանդերձ պիտի գերության մատնեմ. նրանք պիտի ընկնեն իրենց թշնամիների սրով, և քո աչքերը պիտի տեսնեն դա։ Քեզ և Հուդայի այդ ամբողջ տունը պիտի տամ բաբելացիների թագավորի ձեռքը. թող նրանց գերի տանեն Բաբելոն և կոտորեն նրանց սրով։


կմատնեմ քեզ քո անձը փնտրողների ձեռքը, նրանց ձեռքը, որոնց երեսից զարհուրում էիր, բաբելացիների արքա Նաբուքոդոնոսորի ձեռքը և քաղդեացիների ձեռքը.


Արդ, ես ինքս բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի՝ իմ ծառայի ձեռքը տվեցի ամբողջ երկիրը, տվեցի նաև անապատի գազաններին, որ ծառայեն նրան։


և Հուդայի Սեդեկիա արքան չպիտի փրկվի քաղդեացիների ձեռքից, պիտի անպայման մատնվի բաբելացիների թագավորի ձեռքը, դեմառդեմ պիտի խոսի նրա հետ, և իր աչքերը պիտի տեսնեն նրա աչքերը։


Դու էլ նրա ձեռքից չպիտի փրկվես, անպայման պիտի բռնվես ու մատնվես նրա ձեռքը։ Քո աչքերը պիտի տեսնեն նրա աչքերը, դեմառդեմ պիտի խոսես նրա հետ և գնաս Բաբելոն”։


Իսկ Հուդայի Հովակիմ արքային էլ կասես, թե այսպես է ասում Տերը. “Դու վառեցիր այն մատյանը և ասացիր՝ “Ինչո՞ւ նրա մեջ գրեցիր ու հայտնեցիր, թե բաբելացիների արքան պիտի ներխուժի ու ջնջի այս երկիրը, պիտի զրկի այն մարդ ու անասունից”»։


Քո և քո ծառաների ու ժողովրդի հանդեպ ի՞նչ մեղք գործեցի,- ասաց Երեմիան Սեդեկիա թագավորին,- որ դու ինձ բանտ ես նստեցրել։


Իսրայելը մոլորյալ ոչխար է, առյուծներն են փախցրել նրան. նախ նրան կերավ ասորեստանցիների թագավորը, իսկ ապա բաբելացիների արքան կերավ նրա ոսկորները։


Տե՛ս, ո՛վ Տեր, նայի՛ր՝ ո՞ւմ այսպես ճռաքաղ արեցիր, որ կանայք ուտեն իրենց որովայնի պտուղը, ճռաքաղ արեցիր, ներս տարար, տվեցիր խոհարարներին, որ ներսում՝ Տիրոջ սրբարանի մեջ, մորթեն ծծկեր մանուկներին, քահանային ու մարգարեին։


Պանդխտությանս օրը, ինչպես տարեկան տոներին, հրավիրեցիր, որ նրանք իմ շուրջը հավաքվեն, բայց ոչ ոք չգտնվեց, որ Տիրոջ ցասման ու բարկության ժամին փրկված կամ կենդանի մնացած լիներ, մինչդեռ իմ բոլոր թշնամիներն ապրեցին ու բազմացան։


Ուստի Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ահա քեզ մատնելու եմ քեզ ատելի մարդկանց ձեռքը, որոնցից հոգիդ հագեցավ զզվելու աստիճան։


Աչքս քեզ չի խնայելու, ոչ էլ ողորմելու եմ, որովհետև ըստ քո բռնած ճանապարհի հատուցել եմ տալու քեզ, և քո կուռքերը քո մեջ են մնալու։ Պիտի իմանաս, որ ես եմ Տերը, որ հարվածում եմ քեզ։


Ես էլ դրանց հետ բարկությամբ եմ վարվելու. աչքս չի խնայելու, և ոչ էլ ողորմելու եմ։ Ականջիս գոռան էլ, նրանց չեմ լսելու»։


Արդ, աչքս չի խնայելու, և ոչ էլ ողորմելու եմ, այլ ըստ իրենց բռնած ճանապարհի էլ իրենց գլխին եմ բերելու»։


Այդ ազգը դեմքով լպիրշ կլինի, ծերերին չի հարգի և մանուկներին չի խղճա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ