ԵՐԵՄԻԱ 22:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ25 կմատնեմ քեզ քո անձը փնտրողների ձեռքը, նրանց ձեռքը, որոնց երեսից զարհուրում էիր, բաբելացիների արքա Նաբուքոդոնոսորի ձեռքը և քաղդեացիների ձեռքը. Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ25 Ես քեզ պիտի մատնեմ քո կյանքը փնտրողների ձեռքը և նրանց ձեռքը, որոնցից դու վախենում ես, և Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքն ու քաղդեացիների ձեռքը։ Տես գլուխը |
Իսկ դրանից հետո,- այսպես է ասում Տերը,- Հուդայի արքա Սեդեկիային, իր ծառաներին ու ժողովրդին, որ այդ քաղաքի մեջ փրկված կլինեն մահից, սրից ու սովից, պիտի մատնեմ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը, իրենց թշնամիների ձեռքը, այն մարդկանց ձեռքը, ովքեր հետամուտ էին սպանելու նրանց. նրանք սրի սայրով պիտի կոտորեն դրանց։ Ես չեմ խնայելու դրանց, չեմ ողորմելու դրանց և չեմ գթալու դրանց”։