Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 19:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Այդտեղ պիտի խափանեմ Հուդայի խորհուրդը և խորհուրդը Երուսաղեմի. սրով, ինչպես և նրանց հոգիները փնտրողների ձեռքով նրանց դիտապաստ պիտի գցեմ իրենց թշնամիների առաջ։ Նրանց դիակներն իբրև կերակուր պիտի տամ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Եվ ես այս տեղում կխափանեմ Հուդայի և Երուսաղեմի խորհուրդը և իրենց թշնամիների առաջ սրով կտապալեմ նրանց՝ իրենց կյանքը փնտրողների ձեռքով։ Նրանց դիակներն իբրև կերակուր կտամ երկնքի թռչուններին և երկրի գազաններին։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 19:7
32 Խաչաձեւ Հղումներ  

Իմ ժողովրդի մնացորդներին իսկ պիտի լքեմ ու նրանց իրենց թշնամիների ձեռքը պիտի մատնեմ, որպեսզի նրանք ավար ու հափշտակություն դառնան իրենց բոլոր թշնամիների համար։


Աստծու առաջ մարդ ո՛չ իմաստություն ունի, ո՛չ արիություն և ո՛չ էլ խորհուրդ։


Դրա համար էլ ես պիտի տեղափոխեմ այդ ժողովրդին. և կտեղափոխեմ նրան, պիտի կորցնեմ իմաստունների իմաստությունը և արհամարհեմ խորհրդականների խորհուրդները»։


Ինչ խորհուրդ էլ անեք, Տերը խափանելու է այն, և ինչ էլ ասելու լինեք, չի հաստատվելու, քանզի Տերը՝ Աստված, մեզ հետ է։


Եվ եթե պատահի, որ հարցնեն քեզ՝ ո՞ւր գնանք, կասես նրանց. այսպես է ասում Տերը. “Ովքեր մահվան համար են, թող գնան դեպի մահ, ովքեր սրի համար են՝ դեպի սուր, ովքեր սովի համար են՝ դեպի սով, իսկ ովքեր գերության համար են՝ դեպի գերություն”։


Յոթ զավակ ունեցողը տկարացավ, նրա հոգին նվաղեց. միջօրեին նրա արևը մայր մտավ. ամոթն ու նախատինքն են պատել նրան։ Նրանց մնացորդներին իրենց թշնամիների առջև սրի պիտի մատնեմ»,- ասում է Տերը։


«Նրանք հիվանդությամբ պիտի հյուծվեն ու մեռնեն. լաց ու կոծի արժանի չեն լինելու և ոչ էլ թաղման, այլ երկրի երեսին պիտի խայտառակվեն. սրով պիտի ընկնեն ու սովից սպառվեն, իսկ նրանց դիակները երկնքի թռչուններին և երկրի գազաններին կեր պիտի դառնան»։


Դրա համար էլ նրանց որդիներին սովի՛ մատնիր, հավաքի՛ր ու սրի ձե՛ռքը տուր նրանց. թող նրանց կանայք անզավակ ու այրի դառնան, նրանց տղամարդիկ մահվամբ կոտորվեն, իսկ նրանց երիտասարդները սրով ընկնեն պատերազմի մեջ։


Իսկ դրանից հետո,- այսպես է ասում Տերը,- Հուդայի արքա Սեդեկիային, իր ծառաներին ու ժողովրդին, որ այդ քաղաքի մեջ փրկված կլինեն մահից, սրից ու սովից, պիտի մատնեմ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը, իրենց թշնամիների ձեռքը, այն մարդկանց ձեռքը, ովքեր հետամուտ էին սպանելու նրանց. նրանք սրի սայրով պիտի կոտորեն դրանց։ Ես չեմ խնայելու դրանց, չեմ ողորմելու դրանց և չեմ գթալու դրանց”։


Թող նա էշի թաղումով թաղվի, թող նեխված Երուսաղեմի դարպասից այն կողմ գցվի»։


կմատնեմ քեզ քո անձը փնտրողների ձեռքը, նրանց ձեռքը, որոնց երեսից զարհուրում էիր, բաբելացիների արքա Նաբուքոդոնոսորի ձեռքը և քաղդեացիների ձեռքը.


Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Այդ քաղաքն անպայման պիտի մատնվի քաղդեացիների ձեռքը և բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը, որը պիտի գրավի դա։


այդ մարդկանց ես տալու եմ իրենց թշնամիների ձեռքը, նրանց հոգիները պահանջողների ձեռքը, նրանց դիակներն իբրև կերակուր պիտի նետեմ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին։


նրանց մատնելու եմ նրանց հոգիները պահանջողների ձեռքը, բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը ու նրա պաշտոնյաների ձեռքը, և այնուհետև այն պիտի բնակեցվի առաջվա նման,- ասում է Տերը։


Այդ ժողովրդի դիերը կերակուր պիտի դառնան երկնքի թռչունների և երկրի գազանների համար, և մարդ չի լինելու, որ հեռու քշի նրանց։


պիտի չորացնեն արևի տակ, լուսնի և բոլոր աստղերի տակ, երկնքի այն բոլոր զորությունների առաջ, որոնց սիրեցին ու ծառայեցին, որոնց հետևից ընթացան և որոնց ապավինեցին ու երկրպագեցին։ Նրանք լաց ու կոծի չեն արժանանալու, այլ երկրի երեսին նշավակ են լինելու,


Ինչո՞ւ եք ասում. “Մենք իմաստուն ենք, և Աստծու օրենքները մեր մեջ են”. ահա դրա համար սուտ դուրս եկավ դպիրների կարգը,


իմաստուններն ամոթահար եղան, զարհուրեցին ու պարտվեցին, որովհետև անարգեցին Տիրոջ խոսքը։ Նրանց մեջ ի՞նչ իմաստություն կա։


Չասա՞ց, թե՝ «Այսպես է ասում Տերը», և կատարվեց։ Բարձրյալի բերանը չէ՞ր, որ պատվիրեց.


Ես իմ հայացքը ձեր դեմ պիտի հառեմ, և դուք պիտի ընկնեք ձեր թշնամիների առաջ։ Ձեզ ատողները ձեզ պիտի հալածեն, և դուք փախստական պիտի լինեք, եթե անգամ որևէ մեկը չհալածի ձեզ։


Ձեզ սրակոտոր պիտի անեմ՝ վրեժ առնելով ուխտը խախտելու համար։ Եվ եթե պատսպարվեք ձեր քաղաքներում, ես ձեզ մահ պիտի ուղարկեմ, և դուք թշնամիների ձեռքը պիտի մատնվեք։


Արդ, Օրենքը ջնջո՞ւմ ենք հավատի միջոցով։ Քա՛վ լիցի, ընդհակառակը, Օրենքն ենք հաստատում։


որովհետև եթե ժառանգները նրանք են, որ Օրենքի վրա են հիմնվում, ապա զուր է հավատը և դատարկ՝ խոստումը։


Տերը քեզ այսօր իմ ձեռքը կմատնի, ես կսպանեմ քեզ, քո գլուխը կկտրեմ, քո լեշն ու այլազգիների բանակի դիակներն այսօր երկնքի թռչուններին ու երկրի գազաններին կտամ։ Ամբողջ երկիրը կիմանա, որ Աստված գոյություն ունի Իսրայելի մեջ,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ