Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Հերոբովամի տնից ով քաղաքում մեռնի, շները պիտի ուտեն նրան, իսկ ով դաշտում մեռնի, երկնքի թռչունները պիտի կտցեն”։ Ահա Տերն է այսպես ասել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Հերոբովամի տանից քաղաքում մեռնողին շները պիտի ուտեն, և դաշտում մեռածին պիտի ուտեն երկնքի թռչունները, որովհետև Տերն ասել է։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:11
14 Խաչաձեւ Հղումներ  

Բաասայի տնից ով քաղաքում մեռնի, շները կուտեն նրան, իսկ ով դաշտում մեռնի, երկնքի թռչունները կկտցեն»։


Ես նրանց պիտի պատժեմ չորս միջոցով,- ասում է Տերը.- սրին՝ սպանելու համար, շներին՝ պատառոտելու համար, երկնքի թռչուններին և երկրի գազաններին՝ հոշոտելու և ոչնչացնելու համար։


Պիտի ելնեն ու տեսնեն իմ հանդեպ հանցանք կատարած մարդկանց ոսկորները, քանի որ նրանց որդը չի մեռնելու, նրանց կրակը չի հանգչելու, և նրանք հայտնի պիտի լինեն բոլոր մարմնավորներին»։


Կխոսես նրա հետ ու կասես. այսպես է ասում Տերը. “Քանի որ սպանեցիր ու ժառանգեցիր նրա ունեցվածքը, ապա դրա համար այսպես է ասում Տերը. “Այն տեղում, որտեղ շներն ու խոզերը լափեցին Նաբոթի արյունը, նույն տեղում լափելու են նաև քո արյունը, և բոզերը լողանալու են քո արյան մեջ”»։


որպեսզի ես Աքաաբի տունը Նաբատի որդի Հերոբովամի տան և Աքիայի որդի Բաասայի տան նման դարձնեմ։


այդ մարդկանց ես տալու եմ իրենց թշնամիների ձեռքը, նրանց հոգիները պահանջողների ձեռքը, նրանց դիակներն իբրև կերակուր պիտի նետեմ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին։


Աստված մարդու նման չէ, որ խաբի, և ոչ էլ մարդու որդու նման, որ սպառնա։ Ասաց և չի՞ անի, Խոստացավ և չի՞ մնա իր խոսքին։


Այսպես Հերոբովամի տունը մեղք գործեց, և դրա համար էլ նա բնաջնջվեց ու վերացավ երկրի երեսից։


Երբ թագավոր դարձավ, կոտորեց Հերոբովամի ամբողջ տունը և Հերոբովամի տնից ոչ մի մարդու կենդանի չթողեց, բոլորին բնաջնջեց, ինչպես Տերն էր ասել իր ծառա սիլոնացի Աքիայի միջոցով,


Դրա համար ես թշնամի եմ հարուցելու քո և քո տան դեմ և քո տունը Նաբատի որդի Հերոբովամի տան նման եմ դարձնելու։


Պիտի հայտնվի Տիրոջ փառքը, և ամեն մի մարմնավոր պիտի տեսնի Աստծու փրկությունը, քանզի Տե՛րը խոսեց»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ