ԵՐԵՄԻԱ 39:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ6 Բաբելացիների արքան Դեբլաթայում Սեդեկիայի առաջ սպանեց նրա որդիներին։ Բաբելացիների արքան նաև կոտորեց Հուդայի բոլոր ազնվականներին, Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ6 Բաբելոնի թագավորը Ռեբղայում Սեդեկիայի աչքերի առաջ մորթեց նրա որդիներին։ Բաբելոնի թագավորը Հուդայի բոլոր ազնվականներին ևս մորթեց Տես գլուխը |
Իսկ դրանից հետո,- այսպես է ասում Տերը,- Հուդայի արքա Սեդեկիային, իր ծառաներին ու ժողովրդին, որ այդ քաղաքի մեջ փրկված կլինեն մահից, սրից ու սովից, պիտի մատնեմ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը, իրենց թշնամիների ձեռքը, այն մարդկանց ձեռքը, ովքեր հետամուտ էին սպանելու նրանց. նրանք սրի սայրով պիտի կոտորեն դրանց։ Ես չեմ խնայելու դրանց, չեմ ողորմելու դրանց և չեմ գթալու դրանց”։