Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 32:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 քեզնով լցվելու են դաշտերը։ Քեզ վրա եմ իջեցնելու երկնքի բոլոր թռչուններին, քեզնով հագեցնելու՝ երկրի բոլոր գազաններին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Եվ քեզ գետնի վրա պիտի գցեմ, դաշտի երեսին պիտի շպրտեմ քեզ և քեզ վրա բնակեցնեմ երկնքի բոլոր թռչուններին ու քեզնով կշտացնեմ երկրի բոլոր գազաններին։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 32:4
19 Խաչաձեւ Հղումներ  

Բոլոր մարդիկ վախեցան Եվ պատմեցին Աստծու գործերը Եվ հիշեցին նրա արարածներին։


իսկ դու իբրև գարշելի մեռել՝ լեռան վրայից պիտի նետվես սրակոտոր բազում դիակների մեջ, որոնք դժոխք են իջնելու։ Ինչպես արնաթաթախ, անմաքուր ձորձը,


Ամեն ինչ պիտի թողնի երկնքի թռչուններին և երկրի գազաններին. նրանց վրա պիտի հավաքվեն երկնքի թռչունները, երկրի բոլոր գազանները պիտի հասնեն նրանց վրա։


Պիտի ելնեն ու տեսնեն իմ հանդեպ հանցանք կատարած մարդկանց ոսկորները, քանի որ նրանց որդը չի մեռնելու, նրանց կրակը չի հանգչելու, և նրանք հայտնի պիտի լինեն բոլոր մարմնավորներին»։


և Տիրոջ օրն աշխարհի մի ծայրից մինչև մյուսը Տիրոջ կողմից խոցվածներ պիտի ընկնեն։ Նրանք կոծի չեն արժանանալու, չեն հավաքվելու, աղբի նման թափված են մնալու դաշտի երեսին։


պիտի չորացնեն արևի տակ, լուսնի և բոլոր աստղերի տակ, երկնքի այն բոլոր զորությունների առաջ, որոնց սիրեցին ու ծառայեցին, որոնց հետևից ընթացան և որոնց ապավինեցին ու երկրպագեցին։ Նրանք լաց ու կոծի չեն արժանանալու, այլ երկրի երեսին նշավակ են լինելու,


Քեզ և գետիդ բոլոր ձկներին անմիջապես տապալելու եմ։ Դու կընկնես դաշտի երեսին, չես ժողովվի և այլևս չես հավաքվի, քանի որ քեզ որպես կերակուր տվեցի երկրի գազաններին ու երկնքի թռչուններին։


Լեռներդ լցնելու եմ քո խոցվածներով, նաև բլուրներդ ու ձորերդ, և սրից խոցվածներն ընկնելու են քո բոլոր դաշտերում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ