Աբիան վեր բարձրացավ Սոմորոնի լեռից, որը Եփրեմի լեռներից մեկն էր, և ասաց. «Լսե՛ք, Հերոբովա՛մ և բոլո՛ր իսրայելացիներ,
ԵՐԵՄԻԱ 31:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ քանզի հասել է օրը, երբ Եփրեմի լեռներում կոչնակները ձայնելու են. “Եկեք ելնե՜նք Սիոն՝ Տիրոջ՝ մեր Աստծու մոտ”»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև կգա այն օրը, երբ պահապանները Եփրեմի լեռան վրա պիտի կանչեն. “Վե՛ր կացեք, բարձրանանք Սիոն, դեպի Տերը՝ մեր Աստվածը”»։ |
Աբիան վեր բարձրացավ Սոմորոնի լեռից, որը Եփրեմի լեռներից մեկն էր, և ասաց. «Լսե՛ք, Հերոբովա՛մ և բոլո՛ր իսրայելացիներ,
Եվ ոտքի ելան Հուդայի ու Բենիամինի նահապետական տների իշխանները, քահանաներն ու ղևտացիները, բոլոր նրանք, որոնց հոգիներն արթնացրեց Տերը՝ Աստված, ելնելու և կառուցելու Տիրոջ՝ Աստծու տաճարը Երուսաղեմում։
Այն օրը պիտի հնչեցնեն մեծ փողը, և նրանք, ովքեր ցրված են Ասորեստանի երկրում և կորած՝ Եգիպտոսի երկրում, պիտի վերադառնան ու Երուսաղեմի սուրբ լեռան վրա երկրպագեն Տիրոջը։
Ե՛լ այդ բարձր լեռան վրա, ո՛վ ավետաբեր Սիոնի, ո՛ւժ տուր քո ձայնին, ո՛վ ավետաբեր Երուսաղեմի, ո՛ւժ տուր, մի՛ վախեցիր և հայտնի՛ր Հուդայի քաղաքներին. «Ահավասիկ ձեր Աստվածը։
Քո պարիսպների վրա, ո՛վ Երուսաղեմ, ամբողջ օրն ու ողջ գիշերը պահապաններ պիտի կարգեմ, որ մինչև վերջ չդադարեն հիշել Տիրոջը։
Ինձնից հեռացա՛ծ որդիներ, դարձե՛ք ինձ մոտ, որպեսզի ես ձեզ տիրեմ,- ասում է Տերը։- Կվերցնեմ ձեզ. ամեն քաղաքից՝ մեկին և ամեն ցեղից՝ երկուսին ու ձեզ կտանեմ Սիոն։
Պիտի գան և ուրախանան, պիտի ցնծան Սիոնի լեռան վրա, պիտի գան դեպի Տիրոջ բարիքները՝ ցորենի ու գինու, բերքի ու հոտերի, արջառի ու ոչխարի երկիրը. նրանց անձերը պիտի լինեն պտղալից ծառի պես, այլևս քաղց չպիտի զգան։
Իսկ Իսրայելին նորից պատսպարելու եմ իր արոտավայրերում, նա պիտի արածի Կարմելոսում, Բասանում, Եփրեմի լեռան վրա և Գաղաադում, ու նրանց հոգիները պիտի հագուրդ ստանան։
«Մարդո՛ւ որդի, քեզ դետ կարգեցի Իսրայելի տանը. ինձնից պատգամներ կլսես և նրանց կսպառնաս իմ անունից։
«Մարդո՛ւ որդի, խոսի՛ր քո ժողովրդի որդիների հետ ու նրանց ասա՛. “Մի երկիր կա, որի վրա սուր եմ բերելու։ Եվ այդ երկրի ժողովուրդն իր միջից մի մարդ է ընտրելու, նրան դետ է կարգելու։
Եփրեմն Աստծու հետ տեսուչ է, մարգարեն՝ գայթակղության թակարդ նրա բոլոր ճանապարհներին. մոլորություն տնկեցին Աստծու տան մեջ։