Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 31:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Դարձյալ այգիներ պիտի տնկեք Սամարիա լեռան վրա, տունկեր պիտի տնկեք և փառաբանեք,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Սամարիայի լեռների վրա կրկին խաղողի այգիներ պիտի տնկես. տնկողները պիտի տնկեն, նաև պիտի վայելեն նրա պտուղը։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 31:5
15 Խաչաձեւ Հղումներ  

Եվ կդարձնեմ Իսրայելի իմ ժողովրդի գերությունը. և կշինեն ավերված քաղաքներն ու բնակություն կհաստատեն, այգիներ կտնկեն ու դրանց գինին կխմեն, պարտեզներ կաճեցնեն ու դրանց պտուղը կուտեն։


Կին կառնես, բայց մի ուրիշ տղամարդ նրան կխլի քեզանից։ Տուն կշինես, բայց ինքդ չես բնակվի նրա մեջ։ Այգի կտնկես, բայց բերքը չես քաղի։


Յուրաքանչյուրը կհանգստանա իր որթատունկի տակ և իր թզենու ներքո, և չի լինի մեկը, որ զարհուրեցնի, քանի որ Ամենակալ Տիրոջ բերանը խոսեց սա։


Այն օրը,- ասում է Ամենակալ Տերը,- բոլորդ կկանչեք, յուրաքանչյուրն իր ընկերոջը, որթատունկի տակ և թզենու տակ”»։


Նագեբացիները կժառանգեն Եսավի լեռը, սեփելացիները՝ այլազգիներին, և կժառանգեն Եփրեմի լեռը, Սամարիայի դաշտը, Բենիամինին և գաղաադացուն։


Բայց, ո՛վ լեռներ Իսրայելի, ձեր խաղողն ու բերքն Իսրայելի իմ ժողովուրդն է ուտելու, որ վերադառնալու ակնկալիք ունի։


Պատասխան տալով՝ Աստծու քահանան Դավթին ասաց. «Ես անմաքուր հաց չունեմ, ունեմ սուրբ հաց։ Եթե քո ծառաները կանանց չեն մերձեցել, թող ուտեն»։


Այն մարդը, որն այգի է տնկել, բայց դեռ դրա բերքը չի վայելել, թող վերադառնա իր տունը. չլինի թե պատերազմի ժամանակ սպանվի, և ուրիշ մարդ դրա բերքը վայելի։


Այսպես է ասում Ամենակալ Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Այս երկրի մեջ տները, ագարակներն ու այգիները նորից պիտի գնվեն”»։


Այնտեղ ապրելու են ապահով. տներ են շինելու և այգիներ տնկելու, ապրելու են ապահով, երբ դատաստան տեսնեմ բոլոր նրանց հետ, ովքեր ամեն կողմից նրանց անարգեցին։ Ու կիմանան, որ ես եմ նրանց Տերը՝ Աստված՝ նրանց հայրերի Աստվածը»։


Սամարիան կդարձնեմ որպես հյուղակ ագարակի մրգապահների համար և որպես տնկի այգու համար, խորխորատի մեջ կկործանեմ նրա քարերը և նրա հիմքերը կմերկացնեմ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ