ԵՐԵՄԻԱ 31:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ12 Պիտի գան և ուրախանան, պիտի ցնծան Սիոնի լեռան վրա, պիտի գան դեպի Տիրոջ բարիքները՝ ցորենի ու գինու, բերքի ու հոտերի, արջառի ու ոչխարի երկիրը. նրանց անձերը պիտի լինեն պտղալից ծառի պես, այլևս քաղց չպիտի զգան։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ12 Եվ պիտի գան ու ցնծան Սիոնի բարձունքի վրա և լուսաշող պիտի լինեն Տիրոջ բարիքներից, ցորենից, գինուց, յուղից, մատաղ հոտերից ու արջառներից։ Եվ նրանց հոգիները ջրարբի պարտեզի նման պիտի լինեն, և նրանք չպիտի նվաղեն։ Տես գլուխը |
նրանց արածեցնելու եմ Իսրայելի լեռների վրա, ձորերում ու երկրի բոլոր բնակավայրերում։ Փարթամ արոտավայրերում եմ արածեցնելու նրանց՝ Իսրայելի բարձր լեռների վրա։ Այնտեղ են լինելու նրանց մակաղելու տեղերը. այնտեղ են դադար առնելու և այնտեղ են հանգստանալու բարության ու գուրգուրանքի մեջ։ Պարարտ արոտավայրերում են արածելու նրանք՝ Իսրայելի լեռների վրա։