Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 62:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Քո պարիսպների վրա, ո՛վ Երուսաղեմ, ամբողջ օրն ու ողջ գիշերը պահապաններ պիտի կարգեմ, որ մինչև վերջ չդադարեն հիշել Տիրոջը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Քո պարիսպների վրա, ո՛վ Երուսաղեմ, պահապաններ եմ դրել. նրանք ամբողջ օրն ու գիշերը բնավ չպիտի լռեն։ Դուք, որ Տիրոջը հիշատակում եք, դադար մի՛ առեք

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 62:6
33 Խաչաձեւ Հղումներ  

Քո պահապանների ձայնը բարձրացավ, բոլորն առհասարակ ցնծալով ձայն են տալու, որովհետև իրենց աչքերով են տեսնելու այն ժամանակը, երբ Տերը ողորմելու է Սիոնին։


Լսե՛ք ձեր առաջնորդներին և հնազանդվե՛ք նրանց, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիների վրա, քանի որ հաշիվ են տալու ձեր փոխարեն։ Նրանք ուրախությամբ թող անեն այդ բանը և ոչ հառաչելով, քանի որ այն ձեր օգտի համար չէ։


Ձեզ վրա հսկիչներ կարգեցի՝ ասելով. «Լսե՛ք փողի ձայնը»։ Իսկ նրանք ասում են՝ չե՛նք լսի։


Տեսե՛ք, ամենքն էլ կուրացել են և չգիտեն, թե ի՛նչ է իմաստությունը. ամենքն էլ կարծես համրացած շներ են, որ չեն կարողանում հաչել, իրենց անկողիններում երազներով են տարված, սիրում են նիրհել։


Առջևից գնացողները սաստեցին նրան, որ լռի։ Իսկ նա առավել բարձր էր աղաղակում. «Դավթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»։


Չեմ լռի հանուն Սիոնի և չեմ ների հանուն Երուսաղեմի, մինչև լույսի պես չծագի նրա արդարությունը, և փայլակի պես չբոցավառվի նրա փրկությունը։


Գոհություն պիտի մատուցենք քեզ, Աստվա՛ծ, Գոհություն պիտի մատուցենք և աղոթենք քո անվանը։


Դավթի կարգադրության համաձայն՝ նա հաստատեց քահանաների դասերը՝ ըստ իրենց սպասավորության. ղևտացիները նշանակվեցին իրենց պարտականությունների վրա, որ օրհներգեն ու ծառայեն քահանաների առջև ըստ յուրաքանչյուր օրվա կարգի։ Ըստ իրենց դասերի՝ դռնապաններ կարգվեցին յուրաքանչյուր դռան վրա, քանզի այդպես էր Աստծու մարդու՝ Դավթի ցուցումը։


Երբ մարդը տեսավ, որ չի կարողանում հաղթել նրան, կռվի ընթացքում բռնեց Հակոբի ազդրի ջլերը և ընդարմացրեց դրանք։


Փրկի՛ր ինձ իմ եղբայր Եսավի ձեռքից, որովհետև ես նրանից վախենում եմ. գուցե գալով ոչնչացնի ինձ ու մայրերին՝ իրենց երեխաների հետ։


Նրանք աղաղակում էին բարձր ձայնով ու ասում. «Մինչև ե՞րբ, Տե՛ր, սուրբ ու ճշմարիտ, պիտի չդատես և մեր արյան վրեժը չլուծես երկրի բնակիչներից»։


Եվ նրանց, որոնց Աստված կարգեց եկեղեցու մեջ, սրանք են. նախ՝ առաքյալներին, երկրորդ՝ մարգարեներին, երրորդ՝ ուսուցանողներին, ապա՝ հրաշագործներին, ապա՝ բժշկության շնորհ ունեցողներին, ուրիշներին օգնողներին, վարիչներին, զանազան լեզուներով խոսողներին, այդ լեզուներից թարգմանողներին։


ու ասաց. “Կոռնելիո՛ս, քո աղոթքները լսելի եղան, և քո ողորմությունները հիշվեցին Աստծու առաջ։


Եվ ակնապիշ նայելով հրեշտակին՝ զարհուրեց ու ասաց. «Ի՞նչ է, Տե՛ր»։ Եվ հրեշտակը նրան ասաց. «Քո աղոթքներն ու քո ողորմությունները Աստծու առաջ ելան, և Աստված քեզ չի մոռանա։


Բայց դու հիշի՛ր, որ իրար հետ դատ ենք ունենալու. նախ դու խոստովանի՛ր քո անօրենությունները, որ արդարացվես։


Ինձ հանդիպեցին քաղաքում շրջող պահապանները, խփեցին և վիրավորեցին ինձ. պարիսպների պահապանները ամառային հագուստս հանեցին իմ վրայից։


Քաղաքում շրջող պահապանները հանդիպեցին ինձ։ Արդյոք չե՞ք տեսել իմ հոգու սիրելիին։


Ահա իմ ձեռքերի վրա գծագրեցի քո պարիսպը, և ամեն ժամ դու իմ առաջ ես։


Քո անվան համար մեղմի՛ր բարկությունդ, կորստյան մի՛ մատնիր քո փառքի աթոռը. հիշի՛ր, մի՛ խզիր քո ուխտը, որ կապել ես մեզ հետ։


Հիշի՛ր, Տե՛ր, թե ինչե՜ր կատարվեցին մեզ հետ, նայի՛ր և տե՛ս մեր կրած նախատինքները։


Ինչո՞ւ իսպառ մոռացար մեզ, պատժեցիր, թողեցիր ու երկար ժամանակով լքեցիր մեզ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ