Նա ասաց նրան. «Ես էլ եմ մարգարե քեզ պես. Տիրոջ հրեշտակը խոսեց ինձ հետ՝ ասելով. “Նրան քեզ մոտ՝ քո տո՛ւն տար, թող հաց ուտի ու ջուր խմի”»։
ԵՐԵՄԻԱ 29:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ դրա համար Տերն այսպես է ասում. “Ահավասիկ ես դատաստան պիտի տեսնեմ ելիմացի Սամեայի և նրա սերնդի հետ. նրանից չի լինելու որևէ մեկը, որ նստի ձեր մեջ՝ տեսնելու այն բարիքը, որ ես անելու եմ ձեզ,- ասում է Տերը,- քանզի նա Աստծուն հակառակ խոսքեր ասաց”»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ դրա համար Տերն այսպես է ասում. "Ահա ես պիտի պատժեմ նեհելամացի Սեմայիային և նրա սերնդին. նրանից այս ժողովրդի մեջ բնակվող մարդ չպիտի լինի, և նա չպիտի տեսնի այն բարիքը, որ ես անելու եմ իմ ժողովրդին,- ասում է Տերը,- որովհետև Տիրոջ դեմ ապստամբություն է խոսել"”»։ |
Նա ասաց նրան. «Ես էլ եմ մարգարե քեզ պես. Տիրոջ հրեշտակը խոսեց ինձ հետ՝ ասելով. “Նրան քեզ մոտ՝ քո տո՛ւն տար, թող հաց ուտի ու ջուր խմի”»։
Թող Նեեմանի բորոտությունը քեզ ու քո սերնդին կպչի հավիտյան»։ Եվ Գեեզին դուրս եկավ նրա մոտից ձյան նման սպիտակած բորոտ մարմնով։
Այն զորապետը, որի ձեռքին հենվում էր արքան, ասաց Եղիսեեին. «Եթե Տերն անգամ երկնքի սահանքները բացի, մի՞թե այդպիսի բան կարող է լինել»։ Եղիսեեն ասաց. «Քո աչքերով պիտի տեսնես դա, սակայն դու դրանցից չպիտի ուտես»։
Մի՛ երկրպագիր ու մի՛ պաշտիր նման բաների, որովհետև քո Աստվածը ես եմ՝ Տերը, Աստված նախանձախնդիր, ես, որ հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին մինչև երրորդ ու չորրորդ սերունդը, եթե ատում են ինձ,
այնպես էլ դու չպիտի մաքրվես, որովհետև ոչնչացրիր իմ երկիրը և կոտորեցիր իմ ժողովրդին. հավիտյանս հավիտենից չպիտի մնաս, չա՛ր զավակ։
«Պիտի ելնեմ նրանց դեմ,- ասում է Զորությունների Տերը,- պիտի կորցնեմ նրանց անունը, նրանց զարմն ու զավակը»։ Այսպես է ասում Զորությունների Տերը.
Նա կլինի ինչպես վայրի մոշին անապատում և երբ բարիքը գա, չի տեսնի. կբնակվի անապատի աղուտներում, մի աղտաղտուկ, երբեք չբնակեցված երկրում։
Իսկ դու, Պասքո՛ր, դու և քո տան բոլոր բնակիչները պիտի գերի գնաք Բաբելոն, պիտի գնաք և այնտեղ մեռնեք ու այնտեղ էլ թաղվեք, դու և քո բոլոր բարեկամները, որոնց համար դու սուտ մարգարեություն արեցիր”»։
«Այդ մարդուն համարի՛ր տարագիր այր, նա իր տարիներին չբարգավաճի, թող նրա զավակից տղամարդ չաճի, որ նստի Դավթի աթոռին՝ իբրև Հուդայի տան իշխան»։
Դրա համար Տերն այսպես է ասում. “Ահա ես վռնդելու եմ քեզ երկրի երեսից։ Այս տարվա մեջ պիտի մեռնես դու, որովհետև հակառակ բաներ խոսեցիր Տիրոջ անունից”»։
դրա համար այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. այս աշխարհի ողջ գոյության ընթացքում թող Ռեքաբի որդի Հոնադաբի որդիներից այր մարդ չպակասի իմ առաջ կանգնելու համար”»։
Իր անօրենությունների համար այցելելու եմ նրան, նրա ցեղին ու նրա ծառաներին, նրանց վրա, Երուսաղեմի բնակչության վրա և Հուդայի երկրի վրա բերելու եմ այն բոլոր չարիքները, որոնց մասին հայտնեցի նրանց, բայց նրանք չլսեցին»։
ու ձեր միջից զատորոշելու եմ ամբարիշտներին և ապստամբներին, որպեսզի նրանց հանեմ իրենց բնակված վայրերից, ու նրանք չմտնեն Իսրայելի երկիրը։ Եվ կիմանաք, որ ես եմ Տերը՝ Աստված։
Դրա համար այսպես է ասում Տեր Տերը. «Քո կինն այդ քաղաքում կպոռնկանա, և քո որդիներն ու քո դուստրերը սրով կընկնեն, քո երկիրը լարերով կբաժանվի, դու պիղծ երկրում կվախճանվես, և Իսրայելն ամբողջությամբ կգերեվարվի իր երկրից»։
Սրով կվախճանվեն իմ ժողովրդի բոլոր մեղավորները, որոնք ասում էին. «Չեն մոտենա ու չեն հասնի մեզ վրա չարիքները»։
Տիրոջ՝ ձեր Աստծու հետևի՛ց գնացեք, նրանից երկնչե՛ք, նրա պատվիրանները կատարե՛ք, անսացե՛ք նրա ձայնին ու նրան հարե՛ք,