Այն օրը այդ կղզու բնակիչները պիտի ասեն. «Ահավասիկ մենք մեր հույսը դրել էինք սրանց վրա, ապավինել սրանց օգնությանը, բայց սրանք իրենց անձն անգամ չկարողացան փրկել Ասորեստանի արքայից. մենք ինչպե՞ս պիտի փրկվենք»։
Բայց լա՛վ իմացեք, որ եթե դուք ինձ սպանեք, անմեղ արյան տակ պիտի ընկնեք դուք և այս քաղաքն ու իր բնակիչները, քանի որ արդարև Տերն ինձ ուղարկեց ձեզ մոտ՝ ձեր ականջին ասելու այս բոլոր խոսքերը»։
դրա համար Տերն այսպես է ասում. “Ահավասիկ ես դատաստան պիտի տեսնեմ ելիմացի Սամեայի և նրա սերնդի հետ. նրանից չի լինելու որևէ մեկը, որ նստի ձեր մեջ՝ տեսնելու այն բարիքը, որ ես անելու եմ ձեզ,- ասում է Տերը,- քանզի նա Աստծուն հակառակ խոսքեր ասաց”»։