Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՐԵՄԻԱ 25:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

նաև Տյուրոսի բոլոր թագավորներին, սիդովնացիների բոլոր թագավորներին և այն կղզու թագավորներին, որ գտնվում է ծովի մյուս կողմում,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Տյուրոսի բոլոր թագավորներին և Սիդոնի բոլոր թագավորներին և ծովեզրյա թագավորներին, որ ծովի այն կողմում են,

Տես գլուխը



ԵՐԵՄԻԱ 25:22
20 Խաչաձեւ Հղումներ  

Մարգարեություն Տյուրոսի մասին։ Ողբացե՛ք, Կարքեդոնի՛ նավեր, քանզի կարքեդոնացիները կործանվեցին և այլևս չեն վերադառնա կիտացիների երկրից, ուր գերության քշվեցին։


Եվ պիտի գա մի օր, երբ Տյուրոսը յոթանասուն տարի լքված պիտի լինի, այնքան, որքան մի թագավորի իշխանության ժամանակն է լինում, որքան մի մարդու կյանքի ժամանակը։ Յոթանասուն տարի հետո Տյուրոսը պիտի դառնա այնպիսին, ինչպես պոռնիկի երգն է ասում.


«Ամաչի՛ր, Սիդո՛ն»,- ասում է ծովը։ Ծովի զորությունն էլ ասում է. «Մի՞թե ես երկունքի ցավով չեմ բռնվել, չե՞մ ծնել, երիտասարդներ չե՞մ սնել, կույսեր չե՞մ մեծացրել»։


Դրանցից ուղարկի՛ր նաև եդովմացիների թագավորին և մովաբացիների թագավորին, ամովնացիների թագավորին, Տյուրոսի թագավորին և սիդովնացիների թագավորին՝ նրանց դեսպանների միջոցով, որոնք գալիս են Երուսաղեմ Հուդայի երկրի արքա Սեդեկիայի մոտ։


Ո՛վ ազգեր, լսե՛ք Տիրոջ պատգամները, պատմե՛ք հեռավոր կղզիներում և ասե՛ք. “Ով ցրեց Իսրայելը, նա էլ կհավաքի նրան և կպահպանի, ինչպես նախրապանը՝ իր հոտը”։


այն օրը, որը վրա է հասնելու բոլոր այլազգիներին կորստյան մատնելու համար։ Կորստյան պիտի մատնեմ նաև Ծուրն ու Ծայդանը [𝕸 և Ο΄ Տյուրոսն ու Սիդովնը] և նրանց մյուս բոլոր օգնականներին»։ Տերը ոչնչացնելու է կղզիներում և Գամիրքում մնացած այլազգիներին։


Բայց քո հարստությունն էլ, քո եկամուտն էլ, քո խառնիխուռն ապրանքներից ստացածն էլ, քո նավավարներն ու նավապետներն էլ, քո խորհրդականներն էլ, քո խառնիխուռն ապրանքներն էլ, քո միջի բոլոր պատերազմող մարդիկ էլ, քո միջի ողջ ժողովուրդն էլ քո կործանման օրն ընկնելու են ծովի խորքը։


Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.


Սիդովնի դեմ։ Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.


«Մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր Սիդովնի կողմը և մարգարեացի՛ր նրա վերաբերյալ։


«Մարդո՛ւ որդի, բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան իր զորքերին մեծ զրկանքների ենթարկեց՝ ուղարկելով Տյուրոսի դեմ։ Ամեն գլուխ ճաղատացել էր, ամեն ուս՝ քերծվել։ Տյուրոսի դեմ ինձ մատուցած ծառայության համար ինքն էլ, իր զորքերն էլ վարձ չեն ստացել»։


Այնտեղ են հյուսիսի բոլոր իշխանները (բոլորն էլ՝ Ասորեստանի զորավարներ), որոնք խոցված գերեզման են իջել իրենց ահազդու զորքերով հանդերձ։ Նրանք ևս ամոթահար ու անթլփատ ննջել են սրով խոցվածների հետ, տարել իրենց տանջանքները խորխորատ իջածների հետ։


Հուր եմ ուղարկելու Մագովգի վրա, և կղզիներն ապրելու են խաղաղության մեջ։ Ու կիմանան, որ ես եմ Տերը՝ Աստված։