Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 23:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Եվ պիտի գա մի օր, երբ Տյուրոսը յոթանասուն տարի լքված պիտի լինի, այնքան, որքան մի թագավորի իշխանության ժամանակն է լինում, որքան մի մարդու կյանքի ժամանակը։ Յոթանասուն տարի հետո Տյուրոսը պիտի դառնա այնպիսին, ինչպես պոռնիկի երգն է ասում.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Այն օրը Տյուրոսը կմոռացվի յոթանասուն տարի, մի թագավորի կյանքի օրերի չափ։ Յոթանասուն տարուց հետո Տյուրոսին կլինի այնպես, ինչպես ասվում է այն պոռնիկի երգում.

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 23:15
13 Խաչաձեւ Հղումներ  

«Քնա՛ր վերցրու, շրջի՛ր ու կոծի՛ր, պոռնկության լքվա՛ծ քաղաք, լա՛վ նվագիր, նորից ու նորի՛ց երգիր, որ քո հիշատակը մնա»։


Յոթանասուն տարի հետո Տերը պիտի այցելի Տյուրոսին, որը նորից նույն կարգով պիտի վերահաստատվի, ինչպես առաջ էր, և այնտեղ պիտի կատարվի աշխարհի երեսին գոյություն ունեցող երկրագնդի բոլոր թագավորների առևտուրը։


նաև Տյուրոսի բոլոր թագավորներին, սիդովնացիների բոլոր թագավորներին և այն կղզու թագավորներին, որ գտնվում է ծովի մյուս կողմում,


Այսպես է ասում Տերը. «Երբ որ մոտենա Բաբելոնի յոթանասուն տարին լրանալու ժամանակը, ես այցի կգամ ձեզ և կհաստատեմ ձեր մասին իմ բարի խոսքերը՝ վերադարձնելու ձեզ այս վայրը,


“Ուստի, պոռնի՛կ, լսի՛ր Տիրոջ պատգամները։


Նոճուց պատրաստված նավերով, որոնցով իրականացվում էր քո առևտուրը (քո մեծաքանակ առևտրի ու խառնիխուռն ապրանքների առատության պատճառով), լցվեցիր, սաստիկ ծանրացար։


Նրա վրայով մարդու ոտք չի անցնելու, նրա վրայով ոչ էլ անասունի կճղակ է գնալու, և քառասուն տարի չի բնակեցվելու։


Նրանից վրեժխնդիր կլինեմ Բահաղիմի օրերի համար, երբ զոհ էր մատուցում նրան, ականջօղեր էր դնում, իր քառամանյակներն էր գցում, գնում էր իր հոմանիների հետևից և մոռացել էր ինձ»,- ասում է Տերը։


նրանցից հինգն ընկան, մեկն ապրեց, իսկ մեկն էլ դեռ չի եկել։ Երբ գա, պետք է որ մի կարճ ժամանակ մնա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ