Թագուհու ապարանքի մասին, որին հարված հասցրեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան, այսպես է ասում Տերը. «Եկե՛ք հարձակվե՛ք Կեդարի վրա և սպանե՛ք Կեդեմի որդիներին։
Թող նրանց ուղտերի երամակներն ավար դառնան, նրանց ոչխարների բազմությունները կորստյան մատնվեն, պիտի քշեմ, քամու բերանը պիտի տամ երեսները ածիլածներին, բոլոր կողմերից նրանց կործանում պիտի բերեմ,- ասում է Տերը։-
Ծաղրի առարկա դարձավ նրա երկիրը։ Գնացե՛ք ապրելու թաքուն և դժվարին տեղերում, ո՛վ Դեդանի բնակիչներ, որովհետև նրանց վրա պիտի բերեմ մի ժամանակ, երբ գամ այցելելու նրանց։
Եգիպտոսին և Հուդայի երկրին, եդովմացիներին ու ամովնացիներին, մովաբացիներին և երեսներն ածիլած բոլոր անապատաբնակներին, որովհետև բոլոր ազգերն անթլփատ են մարմնով, իսկ ողջ Իսրայելն անթլփատ է իր սրտով»։
այդ պատճառով Ամենակալ Տերն այսպես է ասում. ձեռքս պարզելու եմ Եդովմի դեմ, նրա միջից ոչնչացնելու եմ մարդ ու անասուն և այն անապատի եմ վերածելու, իսկ ովքեր Թեմանից փախուստի են դիմել, սրից են ընկնելու։