Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 27:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Բայց քո հարստությունն էլ, քո եկամուտն էլ, քո խառնիխուռն ապրանքներից ստացածն էլ, քո նավավարներն ու նավապետներն էլ, քո խորհրդականներն էլ, քո խառնիխուռն ապրանքներն էլ, քո միջի բոլոր պատերազմող մարդիկ էլ, քո միջի ողջ ժողովուրդն էլ քո կործանման օրն ընկնելու են ծովի խորքը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Քո հարստությունն ու քո ապրանքը՝ քո վաճառքը, քո նավաստիներն ու նավավարները, քո նավերի ճաքերը փակողները և քեզ հետ առևտուր անողները և քո մեջ եղող բոլոր պատերազմողները քո ամբողջ բազմության հետ, որ քեզանում է, քո անկման օրը ծովի սրտում պիտի ընկղմվեն։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 27:27
19 Խաչաձեւ Հղումներ  

Ունեցվածքը չի օգնի դատաստանի օրը, այլ արդարությունը կփրկի մահից։ Արդարը մեռնելով մեծ ափսոսանք է թողնում, ամբարիշտների կորուստը բիրտ ու անարգ կլինի։


Իսկ հիմա ջախջախվեցիր այդ ծովում, ջրերի խորքերն ընկան քո շուկաներն ու քո միջի ժողովուրդը, քո բոլոր նավավարները։


Մաքլիմի ու Գալիմի վրայով քեզ ապրանքներ են մատակարարել՝ կարմիր ու կապուտակ պարեգոտ, երփներանգ նարոտներ, պարաններով կապված ընտիր գանձեր։


Սաբան ու Ռեգման (նրանք էլ քո վաճառականներն են) անուշահոտ յուղեր, թանկարժեք քարեր ու ոսկի են մատակարարել քո շուկաներին։


Կարկեդոնացիներն են քեզ հետ առևտուր արել քո մեծաքանակ հարստության համար. արծաթն ու ոսկին, պղինձն ու երկաթը, անագն ու կապարը նրանք են քո շուկաները մատակարարել։


Կորստյան եմ մատնելու քեզ, և դու այլևս գոյություն չես ունենալու։ Փնտրվելու ես, բայց հավիտյան չես գտնվելու»։


Քեզ ապառաժի եմ վերածելու, ուռկաններ գցելու տեղ ես լինելու։ Այլևս չես վերաշինվելու, որովհետև ես խոսեցի»,- ասում է Ամենակալ Տերը։


Ամրոցներդ ավարի է մատնելու, ունեցվածքդ՝ կողոպտելու, պարիսպներդ՝ կործանելու, շքեղ ապարանքներդ՝ տապալելու, քարերը, փայտերն ու հողն էլ ծովն է թափելու։


Քո նավավարները քեզ ծովի խորքը, առատ ջրերի մեջ են վարել. հարավային հողմն է քեզ խորտակել ծովի խորքում։


Աղաղակիդ ձայնից քո նավավարները խիստ սարսափելու են


կործանելու են քեզ, ու խոցվածների մահով ես մեռնելու ծովի խորքում։


նաև Տյուրոսի բոլոր թագավորներին, սիդովնացիների բոլոր թագավորներին և այն կղզու թագավորներին, որ գտնվում է ծովի մյուս կողմում,


Տասնմեկերորդ տարում՝ ամսվա առաջին օրը, Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.


Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.


Այսպես է ասում Տերը. «Ծուրի երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանից, քանի որ Սողոմոնի գերիներին արգելափակեցին Եդովմում և չհիշեցին եղբայրների ուխտը։


Տյուրոսն ամրոցներ շինեց իր համար և արծաթը գանձեց հողի պես, և ոսկին՝ ճանապարհների ցեխի պես։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ