Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 32:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

30 Այնտեղ են հյուսիսի բոլոր իշխանները (բոլորն էլ՝ Ասորեստանի զորավարներ), որոնք խոցված գերեզման են իջել իրենց ահազդու զորքերով հանդերձ։ Նրանք ևս ամոթահար ու անթլփատ ննջել են սրով խոցվածների հետ, տարել իրենց տանջանքները խորխորատ իջածների հետ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

30 Այնտեղ են հյուսիսի բոլոր իշխանները և բոլոր սիդոնացիները, որոնք սպանվածների հետ իջան. ամոթահար այն սարսափի համար, որ պատճառեցին. պիտի պառկեն անթլփատ՝ սրից սպանվածների հետ և իրենց ամոթը կրեն գուբն իջնողների հետ։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 32:30
11 Խաչաձեւ Հղումներ  

Ահա ես բոլոր թագավորություններին միասին կանչելու եմ հյուսիսի երկրից,- ասում է Տերը.- գալու են, և ամեն մեկն իր գահն է հաստատելու Երուսաղեմի դարպասների շեմերին, նրա շրջակա բոլոր պարիսպների վրա և Հուդայի երկրի բոլոր քաղաքների վրա։


նաև Տյուրոսի բոլոր թագավորներին, սիդովնացիների բոլոր թագավորներին և այն կղզու թագավորներին, որ գտնվում է ծովի մյուս կողմում,


նաև հյուսիս-արևելքի բոլոր թագավորներին՝ մերձավոր կամ հեռավոր, յուրաքանչյուրին իր եղբոր հետ, ինչպես և երկրի բոլոր թագավորներին, որոնք կան աշխարհի երեսին։ Իսկ ամենավերջում պիտի խմի Սիսաքի թագավորը։


քեզ իջեցնելու եմ նրանց մոտ, ովքեր խորխորատ են իջել՝ հավիտենապես հավաքվածների մոտ, քեզ երկրի ընդերքում եմ բնակեցնելու՝ իբրև հավիտենական ավերակ, նրանց կողքին, ովքեր հավիտենապես խորխորատ են իջել, որպեսզի այլևս բնակելի չդառնաս, կյանք ունեցող երկրի վրա չվերահաստատվես։


Եվ քեզ մահացու վիրավորող անթլփատների բազմության մեջ ես մեռնելու օտարների ձեռքով, որովհետև ես խոսեցի”»,- ասում է Ամենակալ Տերը։


«Մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր Սիդովնի կողմը և մարգարեացի՛ր նրա վերաբերյալ։


Ժանտախտ եմ ուղարկելու քեզ վրա և արյուն՝ քո հրապարակներին։ Քո մեջ ընկնելու են խոցվածները սրերից, որ քեզ վրա են թափվելու տարբեր կողմերից։ Ու կիմանան, որ ես եմ Տերը։


ու գալու ես քո տեղից՝ հյուսիսի ծագերից, դու և քեզ հետ բազում ազգեր՝ երիվարներ հեծած, բոլորն էլ բազում զորագնդեր կազմած։


Գոմերին ու բոլոր նրանց, որ նրա շուրջն են, Թորգոմա տունը՝ հյուսիսի ծագերից, ու բոլոր նրանց, որ նրա շուրջն են, բազմաթիվ ազգերի էլ՝ քեզ հետ։


Հավաքելու եմ քեզ և առաջնորդելու եմ քեզ, հանելու եմ քեզ հյուսիսի ծագերից և բերելու եմ քեզ Իսրայելի լեռների վրա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ