և եթե իմ ժողովուրդը, որի վրա իմ անունն է դրված, զղջա, աղոթի և իմ երեսը փնտրի ու հետ դառնա իր չար ճանապարհներից, ես էլ երկնքից կլսեմ, կներեմ նրանց և կբուժեմ նրանց երկիրը։
ԵՐԵՄԻԱ 14:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մի՞թե դու քնած մի մարդ ես, կամ մի այր, որ զուրկ է փրկելու կարողությունից։ Բայց դու, Տե՛ր, մեր մեջ ես, և քո անունը դրված է մեզ վրա, մի՛ մոռացիր մեզ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ինչո՞ւ ես շշմած մարդու պես, մի զորավորի պես, որ փրկել չի կարող։ Սակայն դու մեր մեջ ես, ո՛վ Տեր, մենք կոչված ենք քո անունով. մեզ մի՛ թող։ |
և եթե իմ ժողովուրդը, որի վրա իմ անունն է դրված, զղջա, աղոթի և իմ երեսը փնտրի ու հետ դառնա իր չար ճանապարհներից, ես էլ երկնքից կլսեմ, կներեմ նրանց և կբուժեմ նրանց երկիրը։
Դպրապետին։ Սաղմոս Դավթի Տիրոջը հուսացի. Ինչո՞ւ եք ասում ինձ, որ ճնճղուկի պես լեռները թռչեմ։
բոլորին, որոնք երբևէ կոչվել են իմ անունով. որովհետև իմ փառքով հաստատեցի նրան, ստեղծեցի և արարեցի նրան։
Զարթնի՛ր, զարթնի՛ր, Երուսաղե՛մ, և հագի՛ր քո բազկի զորությունը, զարթնի՛ր, ինչպես հին օրերում, ինչպես վաղեմի ժամանակներում։ Մի՞թե դու նա չես, որ հատեցիր լայնությունը, վանեցիր վիշապին. Դու այն չե՞ս,
Եղանք առաջվա պես, երբ դու մեզ չէիր տիրում, և քո անունը մեզ վրա չէր։ Եթե բացես երկինքը, քո ահից լեռները կսասանվեն և կհալվեն։
քո խոսքերն արհամարհողներից։ Մեռցրո՛ւ նրանց, և քո խոսքն ինձ ուրախություն և իմ սրտի համար ցնծություն կլինի, քանզի քո անունն ինձ վրա է դրված, ո՛վ Տեր, Ամենակալ Աստված։
քանի որ Իսրայելը և Հուդան իրենց Աստծուց և Տեր Ամենակալից չայրիացան, թեև նրանց երկիրն Իսրայելի սրբությունների դեմ անիրավություններով լցվեց։
Ահա և իմ ժողովրդի դստեր գույժի ձայնը լսվում է հեռավոր երկրից. “Մի՞թե Տերը Սիոնում չէ, կամ այնտեղ թագավոր չկա՞”։ Ինչո՞ւ ինձ բարկացրին իրենց կուռքերով ու սնոտի աստվածություններով»։
Ընդհանուր շրջագիծը՝ տասնութ հազար ձողաչափ։ Եվ այդ օրից քաղաքի անունը կլինի “Տերն այնտեղ է”»։
Այսպես է ասում Տերը. “Կվերադառնամ Սիոն և կբնակվեմ Երուսաղեմում. Երուսաղեմը կկոչվի ճշմարիտ քաղաք, և Ամենակալ Տիրոջ լեռը՝ սուրբ լեռ”։
Եվ Տերն ասաց Մովսեսին. «Տիրոջ ձեռքը մի՞թե ուժասպառվել է։ Այժմ կտեսնես՝ իմ ասածը կկատարվի՞, թե՞ ոչ»։
որպեսզի Տիրոջը փնտրեն մնացած մարդիկ, ինչպես և բոլոր հեթանոսները, որոնց վրա դրված է իմ անունը,- և ասում է Տերը, նա, որ անում է այս ամենը” (Ամս. 9.11-12)։
կամ ի՞նչ նմանություն կարող է լինել Աստծու տաճարի և մեհյանների միջև։ Արդարև, կենդանի Աստծու տաճար եք դուք։ Ինչպես ասաց Աստված. «Պիտի բնակվեմ նրանց մեջ ու պիտի ապրեմ նրանց մեջ, պիտի լինեմ նրանց Աստվածը, և նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը (Ղևտ. 26.12, Եզկ. 37.27)։
Քո գոտուց կախված պետք է ունենաս մի ցից, որպեսզի երբ արտաքնոց գնաս, դրանով փոս բացես և քո աղտեղությունն այնտեղ նետելով՝ ծածկես.
Փողասիրությունը թող տեղ չունենա ձեր մեջ, և ինչ որ ձեռք եք բերել, բավարա՛ր համարեք, քանի որ ինքն իսկ ասաց. «Քեզ չպիտի թողնեմ և ոչ էլ պիտի լքեմ» (Բ Օր. 31.6, Հես. 1.5)։
Եվ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ահավասիկ Աստծու տունը, որ մարդկանց մեջ է. նա պիտի բնակվի նրանց հետ, և նրանք պիտի լինեն նրա ժողովուրդը, և նա՝ նրանց Աստվածը։
Տերն իր մեծ անվան համար իր ժողովրդին չի լքի, քանի որ Տերը բարեհաճությամբ է ձեզ իր ժողովուրդը դարձրել։