ԵՐԵՄԻԱ 13:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ քո շնությունն ու վրնջյունը, դու, որ քո պոռնկությամբ խորթացար ինձնից։ Ես տեսա քո գարշելի կուռքերը բագիններում ու անդաստաններում։ Վա՜յ քեզ, Երուսաղե՛մ, որ իմ հետևից գալով՝ չես մաքրվելու։ Մինչև ե՞րբ ես այդպես մնալու»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես տեսա քո շնությունները և վրնջյունները, քո լիրբ պոռնկությունը դաշտի մեջ, բլուրների վրա, ես տեսա քո գարշելի քանդակը։ Վա՜յ քեզ, Երուսաղե՛մ, մինչև ե՞րբ չպիտի մաքրվես»։ |
Այնքան ժամանակ, քանի դեռ անմեղները արդարության կապված կլինեն, չեն ամաչելու։ Իսկ անմիտները, որ թշնամություն են ցանկանում, և ամբարշտությամբ ատեցին իմաստությունը, պիտի դատապարտվեն հանդիմանության։
և իրենց հայրերի մեղքերի համար,- ասում է Տերը,- նրանց, որ խնկարկում էին լեռների վրա և բլուրների վրա նախատում էին ինձ. մեծապես պատժելու եմ նրանց այս արարքների համար»։
Իմ սիրելի ժողովրդի մասին եմ ասում, քանզի նա իմ տաճարի ներսում պղծություն գործեց։ Մի՞թե աղոթքը և զոհերի միսը քեզնից կվերացնեն քո չարիքները, կամ թե դրանցով դու կփրկվե՞ս։
Հովսիա արքայի օրոք Տերն ինձ ասաց. «Տեսա՞ր, թե ի՛նչ արեց Իսրայելի այդ բնակչությունը. միայնակ գնաց և այնտեղ՝ բոլոր բարձր լեռների վրա ու բոլոր սաղարթախիտ ծառերի տակ, պոռնկացավ։
նրանց տարա այն երկիրը, որ երդվել էի նրանց տալ, սակայն նրանք այնտեղ տեսան բոլոր բարձր բլուրները, սաղարթախիտ ծառերը, իրենց աստվածներին զոհեր մատուցեցին, իրենց զոհաբերությունների կարգը հաստատեցին, իրենց անուշահոտ խունկը ծխեցին, իրենց նվերներն ընծայաբերեցին։
Եվ նրա ժանգը կնվազի, բայց նրա առատ ժանգը միջից դուրս չի գա, այլ իբրև ամոթանք կմնա մսաջրի մեջ,
այն բանի համար, որ պղծվում էիր, և չես մաքրվելու քո պղծությունից։ Ինչպե՞ս կարող է մաքրվել, քանի դեռ իմ զայրույթը նրա հանդեպ ի կատար չեմ ածել։
Դրա համար Ամենակալ Տերն այսպես է ասում. “Ո՛վ արյունոտ քաղաք, կաթսա՝ լի ժանգով. ժանգն էլ նրա միջից դեռ չի անցել։ Միսը կտոր-կտոր դուրս է հանել դրա միջից՝ նրա վրա առանց վիճակ գցելու,
Ձեզ վրա սուրբ ջուր եմ ցողելու, և դուք մաքրվելու եք ձեր բոլոր պղծություններից. ձեր բոլոր կուռքերից մաքրելու եմ ձեզ։
Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ես դարձյալ այցի եմ գալու Իսրայելի տանը՝ իրագործելու դրանք. բազմացնելու եմ մարդկանց՝ հոտերի պես։
Եվ պիտի իմանան, որ ես եմ Տերը, երբ ձեր վիրավորներն ընկնեն ձեր կուռքերի մեջ, ձեր զոհասեղանների շուրջը, բոլոր բարձր բլուրների ու լեռների գագաթների վրա, ինչպես նաև բոլոր սաղարթախիտ ծառերի, հաստաբուն կաղնիների տակ, որտեղ խունկ էին ծխում իրենց բոլոր կուռքերին։
Տիրոջ խոսքերի սկիզբը՝ Ովսեեին։ Տերն ասաց Ովսեեին. «Գնա՛, դու քեզ համար պոռնկացող կին և պոռնկության որդինե՛ր առ, որովհետև երկիրը պոռնկանալով հեռանալու է Տիրոջից»։
Անեծք, ստություն, սպանություն, գողություն և շնություն ողողել են երկիրը, և արյունն արյանն են խառնում։
Խորտակի՛ր քո հորթը, Սամարիա՛. իմ բարկությունը բորբոքվեց նրանց դեմ. մինչև ե՞րբ պիտի չկարողանան մաքրվել
«Վա՜յ քեզ, Քորազի՛ն, վա՜յ քեզ, Բեթսայիդա՛, որովհետև եթե Տյուրոսում ու Սիդովնում կատարվեին այն հրաշքները, որ ձեր մեջ կատարվեցին, վաղուց արդեն քուրձով ու մոխրով ապաշխարել էին։
Վախենում եմ, որ երբ գամ, իմ Աստվածը դարձյալ ինձ նվաստացնի ձեր առաջ, և սուգ անեմ շատերի համար, որոնք նախապես մեղանչել են և չեն ապաշխարել իրենց գործած պղծության, պոռնկության և անբարոյության համար։
Սիրելինե՛ր, քանի որ այս խոստումն ունենք, ինքներս մեզ մաքրենք մարմնի և հոգու ամեն պղծությունից, կատարյալ դարձնենք սրբությունը Աստծու երկյուղով։
Շնացողնե՛ր, չգիտե՞ք, որ այս աշխարհի հանդեպ սերը թշնամություն է Աստծու դեմ, քանի որ ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի է դարձնում։
Եվ տեսա ու լսեցի երկնքի մեջ թռչող արծվին, որ ասում էր բարձր ձայնով. «Վա՜յ, վա՜յ, վա՜յ երկրի վրա բնակվողներին, երբ կհնչի նաև մյուս երեք փողերի ձայնը, որը պիտի հնչեցնեն հրեշտակները»։