Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 36:37 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

37 Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ես դարձյալ այցի եմ գալու Իսրայելի տանը՝ իրագործելու դրանք. բազմացնելու եմ մարդկանց՝ հոտերի պես։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

37 Այսպես է ասում Տեր Աստված. «Իսրայելի տունը դեռ այս էլ պիտի խնդրի ինձնից, որ անեմ նրանց համար. նրանց պիտի շատացնեմ մարդկանցով՝ հոտի պես։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 36:37
23 Խաչաձեւ Հղումներ  

Բայց Տիրոջ ողորմությունը հավիտյանս հավիտենից Իրենից երկյուղածների վրա է, Եվ նրա արդարությունը՝ որդուց որդի։


Այնտեղից կծավալվի երգիչների ու պարողների ձայնը։ Պիտի բազմացնեմ նրանց, և նրանք չպիտի նվազեն, պիտի տարածեմ նրանց, և նրանք չպիտի թուլանան։


«Մարդո՛ւ որդի, այդ մարդիկ իրենց կռապաշտական խորհուրդներն իրենց սրտի մեջ են դրել, իրենց անիրավությունների պատճառած տանջանքներն էլ՝ իրենց առջև։ Չլինի՞ թե ես եմ նրանց պատասխան տալու։


«Մարդո՛ւ որդի, խոսի՛ր Իսրայելի տան ծերերի հետ ու նրանց ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. ինձ մոտ հարցում անելո՞ւ եք գալիս. կենդանի եմ ես, որ ձեզ պատասխան չեմ տալու”,- ասում է Ամենակալ Տերը։


ձեր նվերների երախայրիքը մատուցում, ձեր որդիներին ընծայաբերում եք, ձեր որդիներին առանձնացնում եք՝ կրակի միջով անցկացնելու համար։ Մինչև օրս պղծվում եք ձեր բոլոր մտածումների մեջ։ Եվ ես ձեզ պատասխա՞ն եմ տալու, ո՛վ տունդ Իսրայելի։ Կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- ես ձեզ պատասխան չեմ տալու, ոչ էլ ձեր մտքով թող անցնի։


Եվ այն ազգերը, որ մեկընդմիշտ կմնան ձեր շուրջը, կիմանան, որ ես եմ Տերը, որ վերաշինեցի այն, ինչ ավերված էր, և վերահաստատեցի այն, ինչ ամայացած էր։ Ես՝ Տերս, խոսեցի, և անելու եմ։


Եվ ինչպես սուրբ ոչխարները, ինչպես Երուսաղեմի ոչխարները՝ նրա տոների ժամանակ, այնպես են լինելու ավերված քաղաքները՝ մարդկանց խմբերով լի։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը”»։


Ամբողջովին կհավաքվի Հակոբը՝ բոլորով հանդերձ, և միանգամայն կընդունի Իսրայելի մնացորդներին, և միասին կվերադարձնեմ նրանց՝ որպես նեղության մեջ գտնվող ոչխարների, իրենց մակաղատեղիում եղող հոտերի պես։ Մարդկանցից առաջ կընթանան խրամատով,


Եվ կզորացնեմ Հուդայի տունը և Հովսեփի տունը կփրկեմ ու կբնակեցնեմ նրանց, որովհետև սիրեցի նրանց. և կլինեն, կարծես թե նրանցից դարձած չլինեի, որովհետև ես եմ Տերը՝ նրանց Աստվածը, և կլսեմ նրանց։


Կսերմանեմ նրանց ազգերի մեջ, և նրանք, որ հեռու լինեն, կհիշեն ինձ։ Կմեծացնեն իրենց որդիներին ու կվերադառնան։


Եվ երրորդ մասը կանցկացնեմ հրի միջով ու կտաքացնեմ նրանց, ինչպես արծաթն է տաքանում, և կփորձեմ նրանց, ինչպես ոսկին է փորձվում. նա կկանչի իմ անունը, և ես կլսեմ նրան ու կասեմ. «Իմ ժողովուրդն է սա», իսկ նա կասի՝ «Տերը՝ իմ Աստվածն ես դու»։


Այնտեղից Տերը՝ քո Աստվածը, կվերցնի քեզ, և Տերը՝ քո Աստվածը, քեզ կբերի քո հայրերի ժառանգած երկիրը։ Կժառանգես այն, քեզ համար լավ կլինի, և Աստված քեզ քո հայրերից տասնապատիկ ավելի կբազմացնի։


Որևէ բանով մի՛ մտահոգվեք, այլ աղոթքներով ու աղաչանքներով՝ գոհաբանությամբ հանդերձ, ձեր խնդրանքները հայտնե՛ք Աստծուն։


Ուրեմն համարձակությամբ մոտենանք նրա շնորհի աթոռին, որպեսզի ողորմություն ստանանք և շնորհ գտնենք այն ժամանակ, երբ օգնության կարիք ունենք։


Եվ այս է այն վստահությունը, որ մենք ունենք նրա հանդեպ. այն, որ ինչ էլ խնդրենք ըստ նրա կամքի, նա մեզ կլսի.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ