Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 11:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 «Վա՜յ քեզ, Քորազի՛ն, վա՜յ քեզ, Բեթսայիդա՛, որովհետև եթե Տյուրոսում ու Սիդովնում կատարվեին այն հրաշքները, որ ձեր մեջ կատարվեցին, վաղուց արդեն քուրձով ու մոխրով ապաշխարել էին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 «Վա՛յ քեզ, Քորազի՛ն, վա՛յ քեզ, Բեթսայիդա՛, որովհետև եթե Տյուրոսում և Սիդովնում կատարվեին այն հրաշքները, որ ձեր մեջ կատարվեցին, վաղուց արդեն քրձով ու մոխրով ապաշխարած կլինեին։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 11:21
31 Խաչաձեւ Հղումներ  

Հերովդեսը ցասումով էր լցված տյուրոսցիների և սիդովնացիների դեմ։ Նրանք միաբանված՝ եկան նրա մոտ և համոզելով Բղաստոսին՝ թագավորի սենեկապետին, խաղաղություն խնդրեցին, քանի որ իրենց երկիրն արքունիքից էր կերակրվում։


Նրանք մոտեցան Փիլիպպոսին, որ Գալիլեայի Բեթսայիդա քաղաքից էր. աղաչում էին նրան ու ասում. «Տե՛ր, ուզում ենք Հիսուսին տեսնել»։


Առաքյալները վերադարձան և Հիսուսին պատմեցին այն ամենը, ինչ որ արեցին։ Նրանց վերցնելով՝ հեռացավ Բեթսայիդա քաղաքի մոտ ամայի մի վայր։


Ապա Հիսուսն իսկույն ևեթ շտապեցրեց աշակերտներին, որ նավակ մտնեն և իրենից առաջ գնան լճի մյուս կողմը՝ դեպի Բեթսայիդա, մինչև ինքը ժողովրդին արձակեր։


Այդտեղից ելնելով՝ Հիսուսը գնաց Տյուրոսի ու Սիդովնի կողմերը։


Այդ պատճառով արհամարհեցի անձս և մաշվեցի. Ինքս ինձ հող ու մոխիր եմ համարում»։


Վա՜յ նրանց, ովքեր Կայենի ճանապարհով ընթացան և ըստ Բաաղամի մոլորության՝ սայթաքեցին՝ վարձի հետևից ընկնելով, և կորան Կորխի պես իրենց ըմբոստության պատճառով։


Փիլիպպոսը Բեթսայիդայից էր՝ Անդրեասի ու Պետրոսի քաղաքից։


Եվ նրանց հետ իջավ մի տափարակ տեղ, որտեղ նրա աշակերտների մի մեծ խումբ և ամբողջ Հուդայից ու Երուսաղեմից և Տյուրոսից ու Սիդովնից շատ մեծ բազմություն


Եկան Բեթսայիդա։ Հիսուսի առաջ բերեցին մի կույրի և աղաչում էին, որ դիպչի նրան։


Դուրս ելնելով Տյուրոսի ու Սիդովնի սահմաններից՝ Հիսուսը դարձյալ եկավ Գալիլեայի լճի եզերքը, Դեկապոլիի սահմաններից ներս։


Երուսաղեմից, Հորդանանի մյուս կողմից, ինչպես նաև նրանք, որ Տյուրոսի ու Սիդովնի շրջակայքից էին. բազում ժողովուրդ էր գալիս նրա մոտ, երբ լսում էր, թե նա ինչքա՛ն բաներ է անում։


Վա՜յ աշխարհին՝ գայթակղությունների պատճառով։ Հարկ է, որ գայթակղությունները գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով գայթակղություն կգա։


Բայց ասում եմ ձեզ, Տյուրոսի ու Սիդովնի երկրի համար ավելի դյուրին կլինի դատաստանի օրը, քան ձեզ համար։


Հաջորդ օրն իջանք Սիդովն։ Եվ Հուլիոսը, Պողոսի հանդեպ մարդասիրություն ցուցաբերելով, նրան թույլատրեց գնալ բարեկամների մոտ՝ խնամք ստանալու։


Սակայն այրիներից ոչ մեկի մոտ Եղիան չուղարկվեց, այլ միայն Սիդովնի Սարեփթա՝ մի այրի կնոջ մոտ։


Ապա այնտեղից ելնելով՝ եկավ Տյուրոսի ու Սիդովնի սահմանները։ Մի տուն մտնելով՝ չէր ուզում, որ որևէ մեկն իմանա, սակայն չկարողացավ թաքնված մնալ։


Մարդու Որդին գնալու է, ինչպես որ նրա մասին գրված է, բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով մատնվելու է Մարդու Որդին։ Այդ մարդու համար ավելի լավ կլիներ, եթե ծնված չլիներ»։


քո շնությունն ու վրնջյունը, դու, որ քո պոռնկությամբ խորթացար ինձնից։ Ես տեսա քո գարշելի կուռքերը բագիններում ու անդաստաններում։ Վա՜յ քեզ, Երուսաղե՛մ, որ իմ հետևից գալով՝ չես մաքրվելու։ Մինչև ե՞րբ ես այդպես մնալու»։


Արեգակը կփոխվի խավարի, և լուսինը՝ արյան, նախքան Տիրոջ մեծ ու փառավոր օրվա գալուստը։


Այսպես է ասում Տերը. «Ծուրի երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանից, քանի որ Սողոմոնի գերիներին արգելափակեցին Եդովմում և չհիշեցին եղբայրների ուխտը։


Եվ տեսա, որ երբ բացեց վեցերորդ կնիքը, մեծ երկրաշարժ եղավ, արեգակը դարձավ այծի մազից հյուսված կարպետի պես սև, իսկ լուսինն ամբողջովին արյան պես դարձավ։


Եվ իմ երկու վկաներին պիտի պատվիրեմ, որ քուրձ հագած մարգարեանան հազար երկու հարյուր վաթսուն օր շարունակ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ