Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 24:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Դրա համար Ամենակալ Տերն այսպես է ասում. “Ո՛վ արյունոտ քաղաք, կաթսա՝ լի ժանգով. ժանգն էլ նրա միջից դեռ չի անցել։ Միսը կտոր-կտոր դուրս է հանել դրա միջից՝ նրա վրա առանց վիճակ գցելու,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Վա՜յ արյունահեղ քաղաքին, այն կաթսային, որի ժանգն իր մեջ է և ժանգը միջից դուրս չի եկել, այն կտոր-կտո՛ր հանիր. նրա վրա վիճակ չի գցված։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 24:6
33 Խաչաձեւ Հղումներ  

«Եվ դու, մարդո՛ւ որդի, եթե դատելու ես, դատի՛ր արյունահեղության քաղաքը և խայտառակի՛ր նրա բոլոր անօրենությունները։


Ո՛վ արյան քաղաք, բոլորովին սուտ, անիրավությամբ լի, որի որսը զննվելու է։


Սակայն նա էլ հողդողդալով գերի կգնա, և նրա մանուկներին քարին կխփեն նրա ճանապարհների սկզբին, նրա բոլոր թանկարժեք իրերի վրա վիճակ կգցեն, և նրա բոլոր մեծամեծները ձեռնակապերով կկապվեն։


որովհետև երկյուղածն անհետացավ երկրից, և չկա արդար մարդկանց մեջ. բոլորն արյամբ են դատում, յուրաքանչյուրը սաստիկ նեղում է իր ընկերոջը։


«Այն օրվանից, երբ հակառակվեցիր, այն օրը, երբ այլազգիները գերեվարեցին նրա զորքերը, և օտարները մտան նրա դռներով, և Երուսաղեմի վրա վիճակ էին գցում. դուք էլ նրանցից մեկի նման էիք։


Նրա իշխանները հափշտակիչ գայլերի պես էին նրա մեջ՝ հափշտակություն անելու, արյուն թափելու և մարդկանց կորստի մատնելու համար, որպեսզի իրենց սաստիկ ագահությանը հագուրդ տային։


ու Երուսաղեմը լցրել այդ անմեղ արյամբ։ Տերը չուզեց ներել նրան։


Եվ քո մեջ գտնվեց ամբողջ արյունը մարգարեների, սրբերի, ինչպես նաև երկրի վրա սպանված բոլոր մարդկանց։


Տեսա այդ կնոջը՝ արբած սրբերի և Հիսուսի բոլոր վկաների արյունից։ Տեսա ու մեծապես զարմացա։


որպեսզի ձեզ վրա ընկնի երկրի վրա թափված ամեն արդար արյան մեղքը՝ արդար Աբելի արյունից մինչև Բարաքիայի որդու՝ Զաքարիայի արյունը, որին սպանեցիք տաճարի ու զոհասեղանի միջև։


Եվ յուրաքանչյուրն ասաց իր ընկերոջը. «Եկե՛ք վիճակ գցենք և իմանանք, թե ո՛ւմ պատճառով են այս չարիքները մեր դեմ»։ Վիճակ գցեցին, և վիճակը ելավ Հովնանին։


Նշաններ ցույց կտամ վերևում՝ երկնքում, և նշաններ ներքևում՝ երկրի վրա. արյուն, հուր և ծխե մրրիկ։


Դրա համար Ամենակալ Տերն այսպես է ասում. “Վա՜յ արյունոտ քաղաքին.


Քո մեջ կաշառք էին վերցնում, որպեսզի արյուն թափեին, քո մեջ վաշխ ու տոկոս էին առնում։ Եվ քո չարագործություններին՝ ըստ քո գործած բռնության, վերջ եմ տալու, որովհետև մոռացել ես ինձ,- ասում է Տերը՝ Աստված։-


Այն ձեզ համար կաթսա չի լինելու, ոչ էլ դուք նրա մեջ՝ միս։ Իսրայելի լեռների վրա եմ ձեզ դատելու,


Փուքսերը ոչնչացան կրակից, կապարն սպառվեց, արծաթագործը զուր է չարչարվում։ Նրանց չարիքները չհալվեցին։


Մանավանդ Մանասեն չափազանց շատ անմեղ արյուն թափեց, այնպես որ Երուսաղեմը ծայրեծայր արյամբ լցրեց, բացի այն մեղքերից, որոնցով Տիրոջ առջև Հուդայի երկրին մեղանչել ու չարիք գործել տվեց”»։


Դավիթը հարվածեց Մովաբին, նրանց գետնին պառկեցրեց և չափեց նրանց պարանով. երկու պարանի չափ սպանելով և ամեն երկու պարան՝ կենդանի թողնելով։ Մովաբացիները Դավթի հարկատու հպատակները դարձան։


Եվ Հեսուն ասաց. «Բացե՛ք քարայրը և այնտեղից հանե՛ք, բերե՛ք ինձ մոտ այն հինգ թագավորներին»։


Տերը բարկացել էր Հուդայի երկրի վրա, նրան իրենից հեռու վանել Մանասեի կատարած մեղքերի պատճառով, այն անմեղ արյան համար, որ նա թափել էր


ու ասում են. “Այս տները նոր շինված չեն, այլ այս քաղաքը մի կաթսա է, մենք էլ՝ միս”։


Կասես. “Տերը՝ Ամենակալն Աստված, այսպես է ասում. ո՛վ քաղաք, որ իր մեջ արյուն է թափում, որպեսզի իր ժամանակը հասնի. իր ներսում խորհուրդներ է անում, որպեսզի նրանց արյունով իրեն պղծի։


Այս առակը կպատմես դառնացնող ժողովրդին ու նրանց կասես. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. կաթսա՛ տեղադրիր, տեղադրի՛ր և դրա մեջ ջո՛ւր լցրու։


Բանակատեղիից դուրս առանձնացված մի տեղ պետք է ունենաս ու այնտեղ արտաքնոց գնաս։


Եթե բորակով էլ լվացվես և կամ օճառը ձեռքիցդ վար չգցես, դարձյալ իմ առաջ քո անիրավությունների մեջ շաղախված կմնաս,- ասում է Տերը՝ Աստված։-


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ