Քեզ ու քո սերունդներին եմ տալու այս երկիրը, որտեղ բնակվում ես պանդխտության մեջ, քանանացիների ամբողջ երկիրը՝ իբրև հավիտենական ժառանգություն։ Ես լինելու եմ նրանց Աստվածը։
ԵՐԵՄԻԱ 11:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որ ավանդել եմ ձեր հայրերին այն օրը, երբ նրանց հանում էի եգիպտացիների երկրից՝ երկաթի հնոցից՝ ասելով. “Ակա՛նջ դրեք իմ ձայնին և ինչ որ պատվիրեմ ձեզ, կատարե՛ք ըստ ամենայնի, և դուք իմ ժողովուրդը կլինեք, իսկ ես՝ ձեր Աստվածը”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որոնք ես հրամայեցի ձեր հայրերին այն օրը, երբ ես նրանց հանեցի Եգիպտոսի երկրից՝ երկաթի այն հնոցից՝ ասելով. "Լսե՛ք իմ ձայնը և կատարե՛ք այն ամենը, ինչ ես հրամայում եմ ձեզ։ Եվ դուք ինձ ժողովուրդ կլինեք, իսկ ես ձեզ Աստված կլինեմ, |
Քեզ ու քո սերունդներին եմ տալու այս երկիրը, որտեղ բնակվում ես պանդխտության մեջ, քանանացիների ամբողջ երկիրը՝ իբրև հավիտենական ժառանգություն։ Ես լինելու եմ նրանց Աստվածը։
քանզի նրանք քո ժողովուրդն են և քո ժառանգությունը, որոնց դուրս բերեցիր Եգիպտոսից՝ երկաթի հնոցի միջից։
իսկ ինձ սիրող ու իմ հրամանը կատարող մարդկանց մինչև հազարերորդ սերնդին ողորմություն եմ անում։
Տեսիլք անապատում նեղության և տառապանքի մեջ գտնվող չորքոտանիների մասին։ Առյուծն ու առյուծի կորյունը և իժերն ու թռչող իժերի ձագերը, իրենց գանձերը էշերին բարձած և իրենց հարստությունը ուղտերի վրա դրած, գնում են մի ազգի մոտ, որից իրենց օգուտ ու օժանդակություն չի լինելու, այլ ամոթ ու նախատինք։
Չէ՞ որ այն օրը, երբ ես նրանց հանեցի եգիպտացիների երկրից, ու մինչև այսօր, ամեն առավոտ կանուխ, ձեր հայրերին խստագույնս խրատեցի և ասացի. “Ակա՛նջ դրեք իմ ձայնին”, բայց նրանք չլսեցին։
Ես նրանց այնպիսի սիրտ եմ տալու, որ ճանաչեն ինձ, թե ես եմ Տերը. նրանք ինձ համար ժողովուրդ պիտի լինեն, իսկ ես նրանց համար կլինեմ Աստված, որպեսզի նրանք իրենց ամբողջ սրտով ինձ դառնան։
ուրեմն ձեր ճանապարհներին ու ձեր գործերին ուղի՛ղ ընթացք տվեք և ակա՛նջ դրեք Տիրոջ՝ ձեր Աստծու ձայնին, որպեսզի Տերը հետ կանգնի այն չարիքներից, որոնց մասին հայտնեց ձեզ։
Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Այդ քաղաքն անպայման պիտի մատնվի քաղդեացիների ձեռքը և բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը, որը պիտի գրավի դա։
Իսկ Երեմիան ասաց. «Չեն մատնի քեզ, սակայն լսի՛ր Տիրոջ խոսքերը, որ ես հայտնում եմ քեզ. քեզ համար լավ կլինի, և քո անձը կփրկվի։
որպեսզի իմ հրամանների համաձայն ընթանան, իմ իրավունքը պահեն ու կատարեն և ինձ համար ժողովուրդ լինեն, ես էլ իրենց համար՝ Աստված։
որպեսզի Իսրայելի տունն ինձնից այլևս չմոլորվի, և իրենց բոլոր հանցանքներով այլևս չպղծվեն. ինձ համար ժողովուրդ լինեն, ես էլ նրանց համար՝ Աստված”»,- ասում է Ամենակալ Տերը։
բնակվեք այն երկրում, որ տվել էի ձեր հայրերին, և ինձ համար ժողովուրդ լինեք, ես էլ ձեզ համար՝ Աստված։
որպեսզի այլևս չպղծվեն իրենց կուռքերով, իրենց գարշելի արարքներով, իրենց ամեն տեսակ ամբարշտություններով։ Նրանց փրկելու եմ իրենց բոլոր անօրենություններից, որոնցով մեղանչեցին, և մաքրելու եմ նրանց, և նրանք ինձ համար ժողովուրդ են լինելու, ես էլ իրենց համար՝ Աստված,
Եվ բնակությանս վայրը նրանց մեջ է լինելու. ես նրանց համար Աստված եմ լինելու, իսկ նրանք ինձ համար՝ ժողովուրդ։
Եվ երրորդ մասը կանցկացնեմ հրի միջով ու կտաքացնեմ նրանց, ինչպես արծաթն է տաքանում, և կփորձեմ նրանց, ինչպես ոսկին է փորձվում. նա կկանչի իմ անունը, և ես կլսեմ նրան ու կասեմ. «Իմ ժողովուրդն է սա», իսկ նա կասի՝ «Տերը՝ իմ Աստվածն ես դու»։
Եվ նրանցից հեռավորները կգան ու կշինեն Տիրոջ տունը, և կիմանաք, որ Ամենակալ Տերն ինձ ուղարկեց ձեզ մոտ։ Եվ սա կլինի, եթե ամբողջությամբ անսաք Տիրոջ՝ ձեր Աստծու ձայնին։
նրանց կբերեմ ու կբնակեցնեմ Երուսաղեմում, և ինձ համար ժողովուրդ կլինեն, և ես կլինեմ նրանց համար Աստված՝ ճշմարտությամբ և արդարությամբ”։
Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»։
կամ ի՞նչ նմանություն կարող է լինել Աստծու տաճարի և մեհյանների միջև։ Արդարև, կենդանի Աստծու տաճար եք դուք։ Ինչպես ասաց Աստված. «Պիտի բնակվեմ նրանց մեջ ու պիտի ապրեմ նրանց մեջ, պիտի լինեմ նրանց Աստվածը, և նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը (Ղևտ. 26.12, Եզկ. 37.27)։
Իսկ ձեզ Աստված վերցրեց ու հանեց երկաթե հնոցից՝ Եգիպտոսից, որպեսզի լինեք իր սեփական ժողովուրդը, ինչ որ ե՛ք այսօր։
Սամուելն ասաց. «Մի՞թե Տիրոջ համար ավելի հաճելի են ողջակեզներն ու զոհերը, քան Տիրոջ ձայնին անսալը։ Հնազանդությունն ավելի լավ է, քան ընտիր զոհը, և անսալն ավելի լավ է, քան խոյերի ճարպը։