Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 37:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Եվ բնակությանս վայրը նրանց մեջ է լինելու. ես նրանց համար Աստված եմ լինելու, իսկ նրանք ինձ համար՝ ժողովուրդ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Իմ բնակարանը հավիտյան նրանց հետ կլինի, և ես նրանց Աստվածը կլինեմ, իսկ նրանք իմ ժողովուրդը կլինեն։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 37:27
12 Խաչաձեւ Հղումներ  

որպեսզի իմ հրամանների համաձայն ընթանան, իմ իրավունքը պահեն ու կատարեն և ինձ համար ժողովուրդ լինեն, ես էլ իրենց համար՝ Աստված։


որպեսզի Իսրայելի տունն ինձնից այլևս չմոլորվի, և իրենց բոլոր հանցանքներով այլևս չպղծվեն. ինձ համար ժողովուրդ լինեն, ես էլ նրանց համար՝ Աստված”»,- ասում է Ամենակալ Տերը։


բնակվեք այն երկրում, որ տվել էի ձեր հայրերին, և ինձ համար ժողովուրդ լինեք, ես էլ ձեզ համար՝ Աստված։


որպեսզի այլևս չպղծվեն իրենց կուռքերով, իրենց գարշելի արարքներով, իրենց ամեն տեսակ ամբարշտություններով։ Նրանց փրկելու եմ իրենց բոլոր անօրենություններից, որոնցով մեղանչեցին, և մաքրելու եմ նրանց, և նրանք ինձ համար ժողովուրդ են լինելու, ես էլ իրենց համար՝ Աստված,


«Այն օրը,- ասում է Տերը,- ես կլսեմ երկնքին, երկինքը կլսի երկրին,


Եվ Բանը մարմին դարձավ ու բնակվեց մեր մեջ, և տեսանք նրա փառքը. փառք, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտությամբ։


կամ ի՞նչ նմանություն կարող է լինել Աստծու տաճարի և մեհյանների միջև։ Արդարև, կենդանի Աստծու տաճար եք դուք։ Ինչպես ասաց Աստված. «Պիտի բնակվեմ նրանց մեջ ու պիտի ապրեմ նրանց մեջ, պիտի լինեմ նրանց Աստվածը, և նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը (Ղևտ. 26.12, Եզկ. 37.27)։


Քաղաքի մեջ տաճար չտեսա, քանզի Տերը՝ Ամենակալ Աստված, և Գառն էին տաճար նրա մեջ։


Եվ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ահավասիկ Աստծու տունը, որ մարդկանց մեջ է. նա պիտի բնակվի նրանց հետ, և նրանք պիտի լինեն նրա ժողովուրդը, և նա՝ նրանց Աստվածը։


Այդ պատճառով են նրանք կանգնած Աստծու աթոռի առաջ և զօր ու գիշեր պաշտում են նրան իր սրբարանի մեջ։ Եվ նա, որ նստում է աթոռի վրա, բնակվում է նրանց մեջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ