Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 37:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 որպեսզի այլևս չպղծվեն իրենց կուռքերով, իրենց գարշելի արարքներով, իրենց ամեն տեսակ ամբարշտություններով։ Նրանց փրկելու եմ իրենց բոլոր անօրենություններից, որոնցով մեղանչեցին, և մաքրելու եմ նրանց, և նրանք ինձ համար ժողովուրդ են լինելու, ես էլ իրենց համար՝ Աստված,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Եվ այլևս չպիտի ապականվեն իրենց կուռքերով ու գարշելի քանդակներով և իրենց բոլոր հանցանքներով։ Ես նրանց պիտի ազատեմ իրենց բոլոր բնակավայրերից, որոնց մեջ իրենք մեղանչեցին, և նրանց պիտի մաքրեմ։ Նրանք իմ ժողովուրդը կլինեն, և ես կլինեմ նրանց Աստվածը։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 37:23
31 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է նա և արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու և մաքրելու մեզ ամեն անիրավությունից։


Հաղթողները պիտի ժառանգեն այս ամենը, և ես նրանց համար Աստված պիտի լինեմ, նրանք էլ՝ ինձ համար որդիներ։


Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ ինքն է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք լինում միմյանց հետ, և նրա Որդու՝ Հիսուսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից։


Կդառնան ու կնստեն նրա հարկի ներքո, կապրեն ու կզորանան ցորենով, կծաղկի նրա հիշատակը որթատունկի պես, և կլինի Լիբանանի գինու պես


Եվ ամեն կաթսա, որ Երուսաղեմում և Հուդայի մեջ է, կընծայաբերվի Ամենակալ Տիրոջը։ Եվ կգան բոլոր նրանք, ովքեր զոհ պիտի մատուցեն, կվերցնեն դրանցից ու կեփեն դրանցով. և այլևս այն օրը քանանացի չի լինի Ամենակալ Տիրոջ տանը։


Քո ցեղերի գավազանով արածեցրո՛ւ քո ժողովրդին և քո ժառանգության հոտերը, որ առանձին բնակվում են անտառում՝ Կարմելոսում. թող արածեն Բասանում և Գաղաադում, ինչպես հին օրերին։


Եվ Իսրայելի տունը կիմանա, որ ես եմ իրենց Տերը՝ Աստված՝ սկսած այն օրից և հետագայում”։


Եվ բնակությանս վայրը նրանց մեջ է լինելու. ես նրանց համար Աստված եմ լինելու, իսկ նրանք ինձ համար՝ ժողովուրդ։


Հիշելու եք ձեր չար ճանապարհներն ու ձեր ոչ բարի ընթացքը, և դուք զզվելու եք ձեր բոլոր անօրենություններից ու գարշելի արարքներից։


Եվ այնտեղ հիշելու եք ձեր բռնած ճանապարհն ու ընթացքը, որոնցով պղծվեցիք։ Ձեր երեսներն եք ծեծելու ձեր գործած բոլոր անիրավությունների համար։


այլ այս ուխտն է, որ ուխտելու եմ Իսրայելի տան հետ այն օրերից հետո,- ասում է Տերը,- իմ օրենքները նրանց մտքի մեջ եմ դրոշմելու, դրանք նրանց սրտերի մեջ եմ գրելու, նրանց համար Աստված եմ լինելու, իսկ նրանք ինձ համար լինելու են ժողովուրդ։


«Այն ժամանակ,- ասում է Տերը,- ես Իսրայելի ազգի համար Աստված կլինեմ, իսկ նրանք ինձ համար՝ ժողովուրդ»։


Նրանք իրենց բոլոր ձեռակերտ կուռքերը պիտի տանեն


Թող օրհնեն նրան երկինքն ու երկիրը, Ծովերը և նրանց մեջ բոլոր լողացողները։


Որովհետև դու գիտես իմ նախատինքը, Իմ ամոթն ու իմ պատկառանքը։


Եվ երրորդ մասը կանցկացնեմ հրի միջով ու կտաքացնեմ նրանց, ինչպես արծաթն է տաքանում, և կփորձեմ նրանց, ինչպես ոսկին է փորձվում. նա կկանչի իմ անունը, և ես կլսեմ նրան ու կասեմ. «Իմ ժողովուրդն է սա», իսկ նա կասի՝ «Տերը՝ իմ Աստվածն ես դու»։


որն ինքն իրեն տվեց մեզ համար, որպեսզի մեզ փրկագնի ամեն տեսակ անօրենությունից և մաքրի՝ իր սեփական ժողովուրդը դարձնելով, բարի գործերի նախանձախնդիր։


Մտնելու են այնտեղ, վերացնելու են այնտեղի բոլոր կուռքերը և նրա միջից՝ բոլոր անօրենությունները։


որպեսզի Իսրայելի տունն ինձնից այլևս չմոլորվի, և իրենց բոլոր հանցանքներով այլևս չպղծվեն. ինձ համար ժողովուրդ լինեն, ես էլ նրանց համար՝ Աստված”»,- ասում է Ամենակալ Տերը։


որպեսզի իմ հրամանների համաձայն ընթանան, իմ իրավունքը պահեն ու կատարեն և ինձ համար ժողովուրդ լինեն, ես էլ իրենց համար՝ Աստված։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ