Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 11:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Չէ՞ որ այն օրը, երբ ես նրանց հանեցի եգիպտացիների երկրից, ու մինչև այսօր, ամեն առավոտ կանուխ, ձեր հայրերին խստագույնս խրատեցի և ասացի. “Ակա՛նջ դրեք իմ ձայնին”, բայց նրանք չլսեցին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Որովհետև ես ձեր հայրերին մինչև այսօր կրկին ու կրկին զգուշացրի այն օրից, երբ նրանց հանեցի Եգիպտոսից՝ մինչև այսօր՝ ասելով. "Լսե՛ք իմ ձայնը"։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 11:7
29 Խաչաձեւ Հղումներ  

Տերը բոլոր մարգարեների ու տեսանողների միջոցով Իսրայելին ու Հուդային զգուշացրեց՝ ասելով. «Դարձե՛ք ձեր չար ճանապարհներից, պահե՛ք իմ պատվիրանները, իմ կանոններն ու օրենքները, որ պատվիրեցի ձեր հայրերին, և որոնք ձեզ հաղորդեցի իմ ծառա մարգարեների միջոցով»։


Տերը՝ նրանց հայրերի Աստվածը, մարգարեների միջոցով զգուշացրեց նրանց, կանխավ առաքեց իր պատգամախոսներին, որովհետև խնայում էր իր ժողովրդին և իր սրբավայրը։


Եվ ասաց. «Եթե լսես Տիրոջը՝ քո Աստծուն, նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես նրա պատվիրաններին ու կատարես նրա բոլոր հրամանները, քեզ վրա չեմ թափի բոլոր այն հիվանդությունները, որ թափեցի եգիպտացիների վրա, քանզի ես Տերն եմ՝ քեզ բժշկողը»։


որ ավանդել եմ ձեր հայրերին այն օրը, երբ նրանց հանում էի եգիպտացիների երկրից՝ երկաթի հնոցից՝ ասելով. “Ակա՛նջ դրեք իմ ձայնին և ինչ որ պատվիրեմ ձեզ, կատարե՛ք ըստ ամենայնի, և դուք իմ ժողովուրդը կլինեք, իսկ ես՝ ձեր Աստվածը”։


«Հուդայի արքա Ամովնի որդի Հովսիայի տասներեքերորդ տարուց մինչև այսօր, այսինքն՝ քսաներեք տարի, Տերը խոսեց ինձ հետ, ու ես վաղ առավոտից խոսում էի ձեզ հետ, ասում, բայց դուք չլսեցիք»։


«Վաղօրոք արձակեցի ու ձեզ մոտ ուղարկեցի իմ ծառաներին՝ մարգարեներին, բայց դուք չլսեցիք, չանսացիք ու ձեր ականջներով չլսեցիք։


Ոչ թե ըստ այն ուխտի, որ ես ուխտեցի նրանց հայրերի հետ, երբ բռնեցի նրանց ձեռքից՝ նրանց հանելու եգիպտացիների երկրից, բայց նրանք իմ ուխտին հավատարիմ չմնացին, ու ես նրանց անտես արեցի,- ասում է Տերը,-


Նրանք մտան և ժառանգեցին այն, բայց ականջ չդրեցին քո ձայնին և չընթացան ըստ քո հրամանների, և այն ամենը, ինչ նրանց պատվիրեցիր անել, չկատարեցին, այլ արեցին այնպես, որ այս բոլոր չարիքները եկան նրանց գլխին։


“Երբ վեց տարին լրանա, քո եբրայեցի եղբորը, որ քեզ կվաճառվի և վեց տարի քեզ համար կաշխատի, քեզնից ազա՛տ արձակիր”, բայց ձեր հայրերը չլսեցին ինձ, չխոնարհեցրին իրենց ականջները։


Ռեքաբի որդի Հոնադաբի որդիները հավատարիմ մնացին այն պատվիրանին, որ նա տվել էր իր որդիներին՝ գինի չխմել։ Եվ նրանք չխմեցին մինչև օրս, որովհետև հնազանդվեցին իրենց հոր պատվիրանին։ Իսկ ես սկզբից ևեթ խոսեցի ձեզ հետ, բայց դուք չլսեցիք ինձ։


Ձեզ մոտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին, կանխավ ուղարկեցի, որ ամենքդ հետ դառնաք ձեր չար ճանապարհից, ավելի բարի գործեր կատարեք, չհետևեք օտար աստվածներին ու չծառայեք նրանց, որպեսզի բնակվեք այդ երկրում, որ տվեցի ձեզ ու ձեր հայրերին։ Բայց դուք չխոնարհեցրիք ձեր ականջները և չլսեցիք ինձ։


Եվ հիմա,- ասում է Տերը,- քանի որ դուք այդ բոլոր գործերը կատարեցիք, իսկ ես խոսեցի ձեզ հետ՝ կանխավ իսկ ասելով այդ մասին, բայց դուք ականջ չդրեցիք ինձ, կանչեցի ձեզ, բայց պատասխան չտվեցիք ինձ։


Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Իսրայելի որդիներ. «Տիրոջ դատաստանը երկրի բնակիչների հետ է, քանի որ չկա ճշմարտություն նրանց մեջ, ո՛չ էլ ողորմություն և Աստծու գիտություն երկրի վրա։


Ա՛յս լսեք, քահանանե՛ր, և ուշադի՛ր լսեք, դու, ո՛վ Իսրայելի տուն, և դու, ո՛վ թագավորի տուն, ունկնդի՛ր եղեք, ձեր դեմ դատաստան է լինելու, քանի որ թակարդ եղաք դիտանոցի համար և ցանց՝ նետված գահավանդի գլխին,


Մի՛ եղեք ձեր հայրերի նման, որոնց սաստիկ հանդիմանում էին նախկին մարգարեները և ասում. “Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Դարձե՛ք ձեր բոլոր չար ճանապարհներից և ձեր չար ընթացքից”։ Բայց չլսեցին ու չանսացին ինձ լսելու,- ասում է Տերը։


Արդ, այս եմ ասում ու հաստատում եմ Տիրոջով. այլևս չապրեք այնպես, ինչպես հեթանոսներն են ապրում իրենց մտքի ունայնությամբ։


Ընտրի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն սիրելը, նրա ձայնին անսալը, նրան կապված մնալը, որովհետև այդ է քո կյանքն ու քո երկարակեցությունը, որպեսզի բնակվես այն երկրում, որ Տերը երդվեց քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, որ կտա նրանց»։


Պահպանե՛ք ու կիրառե՛ք, որովհետև դրանց մեջ է ձեր իմաստնությունն ու խոհեմությունը բոլոր ազգերի առաջ, որոնք, լսելով այս բոլոր օրենքները, պիտի ասեն. “Ահավասիկ մի իմաստուն ժողովուրդ, մի հանճարեղ ու մեծ ազգ”։


Ո՞վ կարող է նրանց սրտերը այնպես անել, որ երկնչեն ինձանից ու պահեն իմ պատվիրանները բոլոր օրերում, որպեսզի հավիտյան լավ լինի նրանց ու նրանց որդիների համար։


Պետք է երկնչեք Տիրոջից՝ մեր Աստծուց, պետք է պահեք նրա բոլոր օրենքներն ու կանոնները, որ ես պատգամում եմ ձեզ այսօր, որպեսզի երկար ապրեք, և՛ դու, և՛ քո որդիներն ու քո որդիների որդիները ձեր կյանքի բոլոր օրերին։


Պահի՛ր Տիրոջ՝ քո Աստծու պատվիրանները, գնա՛ նրա ճանապարհներով և երկյո՛ւղ կրիր նրանից։


Այդպիսիներին պատվիրում ու հորդորում ենք Տեր Հիսուս Քրիստոսով, որ խաղաղությամբ աշխատեն և սեփական հացն ուտեն։


Արդ, լսի՛ր նրանց ձայնը, բայց նրանց տեղյա՛կ պահիր, բացատրի՛ր թագավորի իրավունքները, որ իշխելու է իրենց վրա»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ