որ ինձ պետք է բարձրացնես, Տե՛ր իմ, Տե՛ր։ Ըստ մեր ականջներով լսածի՝ քեզ նման մեկը չկա, և քեզանից բացի ուրիշ Աստված չկա։
ԵՐԵՄԻԱ 10:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քեզ նման ոչ ոք չկա, Տե՛ր, մեծ ես դու և մեծ է քո անունը զորությամբ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ո՛վ Տեր, քեզ նմանը բնավ չկա, դու մեծ ես, և զորությամբ մեծ է քո անունը։ |
որ ինձ պետք է բարձրացնես, Տե՛ր իմ, Տե՛ր։ Ըստ մեր ականջներով լսածի՝ քեզ նման մեկը չկա, և քեզանից բացի ուրիշ Աստված չկա։
Արդ, ամեն տեղ շեփորահարներ կարգենք, և երբ մեկը եղջերափողի ձայնը լսի, թող բոլորը հավաքվեն այնտեղ, և մեր Աստված մեզ համար կպատերազմի մեր թշնամիների դեմ»։
Եվ այժմ, Տե՛ր, Աստվա՛ծ մեր, հզոր և մեծ, ամենակալ և ահազդու, արդար և ճշմարիտ, պահի՛ր քո ուխտն ու ողորմությունը, նայի՛ր մեր տառապանքներին և նեղություններին, որով Ասորեստանի թագավորները տառապեցրին մեր թագավորներին ու իշխաններին, մեր քահանաներին ու մարգարեներին և մեր բոլոր հայրերին ու քո ժողովրդին և բռնացան մեզ վրա մինչև այսօր։
Աստվածների մեջ, Տե՛ր, ո՞վ կա քեզ նման, ո՞վ կարող է նմանվել քեզ, փառավորյա՛լդ սրբերի մեջ, սքանչացյա՛լդ փառքի մեջ, որ հրաշքներ ես գործում։
որովհետև այս անգամ ամեն տեսակ փորձանքներով պիտի պատուհասեմ նաև քեզ, քո պաշտոնյաներին ու քո ժողովրդին, որպեսզի իմանաս, որ ամբողջ աշխարհում ինձ նմանը չկա։
մտաբերե՛ք առաջին գործերը՝ վաղուց կատարվածները, քանզի ես եմ Աստվածը, և ինձնից բացի մեկ ուրիշը չկա,
Սակայն այդպիսին չէ Հակոբի բաժինը. նրա բաժինը նա է, որ ստեղծեց ամենայն ինչ, որի ժառանգության գավազանն Իսրայելն է, և նրա անունը Զորությունների Տեր է։
Հազարավոր սերունդների ողորմածություն ես անում և հայրերի մեղքերի պատիժը նրանցից հետո հատուցում ես նրանց որդիներին։ Մե՛ծ և հզո՛ր Աստված, քո անունը Զորությունների Տեր է,
Արևելքից մինչև արևմուտք իմ անունը փառավորված է ազգերի մեջ, և ամեն տեղ խունկ է մատուցվում իմ անվանը և սուրբ պատարագ, որովհետև մեծ է իմ անունը հեթանոսների մեջ,- ասում է Ամենակալ Տերը։
բայց մեզ համար կա միայն մեկ Աստված՝ Հայրը, որից սկիզբ է առնում ամեն բան, և մենք կանք նրա համար, և կա միայն մեկ Տեր՝ Հիսուս Քրիստոսը, որի միջոցով սկիզբ է առնում ամեն բան, և մենք կանք նրա միջոցով։
Քո սիրելի Աստծու նման այլ աստված չկա, որը քայլում է երկնքում իբրև քեզ օգնական՝ երկնքի հաստատության ամենակալը։