ԵՍԱՅԻ 46:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ9 մտաբերե՛ք առաջին գործերը՝ վաղուց կատարվածները, քանզի ես եմ Աստվածը, և ինձնից բացի մեկ ուրիշը չկա, Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ9 Հիշե՛ք նախկինում կատարված հնամենի գործերը, քանի որ ես եմ Աստված, ուրիշը չկա, ես եմ Աստված, ինձ նմանը չկա։ Տես գլուխը |
Այսպես է ասում Զորությունների Տերը. «Եգիպտացիների երկրի վաստակը, եթովպացիների առևտուրը և սաբայեցի մեծամեծ այրերը քո ձեռքը պիտի անցնեն և քեզ ծառայեն, ձեռնակապերով շղթայված՝ քո հետևից պիտի շրջեն և քեզ պիտի ներկայանան, քեզ պիտի երկրպագեն և ուխտ պիտի դնեն քեզ հետ, որովհետև Աստված քո մեջ է, ու պիտի ասեն՝ “Ուրիշ Աստված չկա, քեզնից բացի”»։