եղնիկի պես սիրով և այծյամի պես շնորհագեղ լինի նա, հաճելի լինի քո իմաստությանը և քեզ հետ լինի ամեն ժամ, և եթե նրա սիրով գնաս, բազմապատիկ կլինես։
ԵՐԳ ԵՐԳՈՑ 4:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քո երկու ստինքները նման են այծյամի երկվորյակ ձագերի, որ արածում են շուշանների մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երկու ստինքներդ նման են երկու ուլերի, այծյամի երկվորյակների, որ արածում են շուշանների մեջ։ |
եղնիկի պես սիրով և այծյամի պես շնորհագեղ լինի նա, հաճելի լինի քո իմաստությանը և քեզ հետ լինի ամեն ժամ, և եթե նրա սիրով գնաս, բազմապատիկ կլինես։
Իմ եղբորորդին իմն է, և ես՝ նրանը. նա, որ հովվում է շուշանների մեջ։ Մինչ լույսն սկսի բացվել, և ստվերները ցրվեն.
Անուշահոտության պես բարետես ես, մերձավո՛ր իմ, գեղեցիկ, ինչպես Երուսաղեմը, ապշեցուցիչ գեղեցկությամբ հորինված։
Պարանոցդ՝ փղոսկրյա աշտարակի, աչքերդ՝ Եսեբոնի ծովակներին՝ Բաթ-Րաբիմի դարպասների մոտ։ Ռունգերդ նման են Դամասկոս նայող Լիբանանի աշտարակին։
Ո՞վ կտար քեզ, եղբորորդի՛ իմ, ուտել իմ մոր ստինքներից։ Երբ հանդիպեմ քեզ դրսում, կհամբուրեմ, և չեն արհամարհի ինձ։
Պարիսպ եմ ես, և իմ ստինքները նման են աշտարակների. նրա աչքին ես խաղաղությունը գտածի նման էի։
իբրև նորածին երեխաներ՝ միշտ փափագո՛ղ եղեք բանական և անխարդախ կաթին, որպեսզի նրա միջոցով աճեք փրկության համար,