Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԳ ԵՐԳՈՑ 4:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Պարանոցը քո նման է Թալպիովթում շինված Դավթի աշտարակին, նրանից կախված են վահաններ հազարավոր և սպառազեն մարդկանց նետերը բոլոր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Պարանոցդ Դավթի աշտարակի նման՝ շինված զինարանի համար, ուր հազար ասպար կա կախված, բոլորն էլ զորավորների վահաններ։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԳ ԵՐԳՈՑ 4:4
15 Խաչաձեւ Հղումներ  

Ո՜վ Գեղբուայի լեռներ, թող ձեզ վրա ցող չիջնի, անձրև չգա ձեզ վրա, և ոչ էլ պտղատու այգիներ լինեն։ Քանզի այստեղ է, որ անպիտան գտնվեցին հզորների վահանները և Սավուղի վահանը, կարծես չէին օծվել յուղով։


Նա թագավորի փրկությունն ապահովում է և ողորմություն է անում իր օծյալին՝ Դավթին, ու նրա սերնդին մինչև հավիտյան»։


Նրանից հետո Հեսուի որդի Ազուրը՝ Մասփեի իշխանը, նորոգեց զառիվերի աշտարակի մեկ այլ հատված, որ միանում էր անկյունին։


Որ մարդկանց որդիները ճանաչեն քո զորությունը, Քո արքայական մեծ վայելչության փառքերը։


Ոսկե զարդի պես դարձնենք քեզ՝ արծաթե կիտվածքներով հանդերձ,


Պարանոցդ՝ փղոսկրյա աշտարակի, աչքերդ՝ Եսեբոնի ծովակներին՝ Բաթ-Րաբիմի դարպասների մոտ։ Ռունգերդ նման են Դամասկոս նայող Լիբանանի աշտարակին։


Գլուխդ քեզ վրա է, ինչպես Կարմելոսը, իսկ գլխիդ հյուսքերը՝ ծիրանիի նման, թագակիր թագավորի պես ասպարեզներում։


Պարիսպ եմ ես, և իմ ստինքները նման են աշտարակների. նրա աչքին ես խաղաղությունը գտածի նման էի։


Եվ դո՛ւ, հոտի՛ աշտարակ, Սիոնի՛ խավար դուստր, Բաբելոնից կգա քեզ վրա Երուսաղեմի դստեր թագավորության առաջին իշխանությունը և ներս կմտնի»։


Այդպիսի մեկը կապ չունի գլխի՝ Քրիստոսի հետ, որից ամբողջ մարմինը, հոդերով ու խաղերով կապված ու միացած, ստանում է իր աճումը, որ Աստծուց է։


որ Աստծու զորությամբ պահված էիք հավատով՝ փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամանակներում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ