Ահա Աստված իմ՝ իմ փրկիչ Տերը. ես հույսս նրա վրա պիտի դնեմ և երկյուղ չեմ կրելու, քանզի Տերն է իմ փառքն ու իմ օրհնությունը, և փրկություն եղավ ինձ համար»։
ԵՍԱՅԻ 62:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահա թե ինչ ազդարարեց Տերը մինչև երկրի ծագերը. «Ասացե՛ք Սիոնի դստերը. ահավասիկ գալիս է քո Փրկիչը, և իր վարձն իր հետ է, գործը՝ իր աչքի առաջ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա թե Տերն ի՛նչ լսել տվեց մինչև երկրի ծայրերը. «Ասացե՛ք Սիոնի դստերը. “Ահավասիկ գալիս է քո Փրկիչը, ահավասիկ նրա վարձը նրա հետ է, և նրա հատուցումը՝ նրա առաջ”»։ |
Ահա Աստված իմ՝ իմ փրկիչ Տերը. ես հույսս նրա վրա պիտի դնեմ և երկյուղ չեմ կրելու, քանզի Տերն է իմ փառքն ու իմ օրհնությունը, և փրկություն եղավ ինձ համար»։
Քանի որ դու թողեցիր քո փրկիչ Աստծուն և չհիշեցիր Տիրոջը՝ քո օգնականին, դրա համար էլ անհավատ տունկ և անհավատ սերմ պիտի տնկես։
Օրհնեցե՛ք Տիրոջը նոր օրհներգությամբ, քանզի նրա իշխանությունը բարձունքներում է փառաբանվում, և նրա անունը՝ երկրի ծագերից, ծովերում նավարկողներից, կղզիներից ու նրանց բնակիչներից։
մոտեցրի իմ արդարությունը, և այն այլևս չի հեռանա, իմ ճշմարտությունն ու փրկությունը չեմ ուշացնի. ես Սիոնում փրկություն տվեցի Իսրայելին՝ որպես փառավորություն»։
Դո՛ւրս եկեք Բաբելոնից, փախե՛ք քաղդեացիներից, ուրախ ձայնով պատմե՛ք. թող լսելի լինի այն, մինչև աշխարհի ծագերը հայտնե՛ք ու ասացե՛ք. «Տերը փրկեց իր ծառա Հակոբին»։
Իսկ ես ասացի. «Ուրեմն զուր տեղը հոգնեցի, իմ ուժն ունայն ծախսեցի, բայց իմ իրավունքը Տիրոջից է, և իմ վաստակն իմ Աստծու առաջ է։
Ապա ասաց ինձ. «Մեծ բան է քեզ համար այն, որ քեզ իմ ծառան եմ կոչում, որպեսզի հաստատես Հակոբի ցեղերը և Իսրայելի ցրվածներին վերադարձնես։ Ահավասիկ ազգի համար քեզ իբրև ուխտ հաստատեցի և հեթանոսների համար՝ իբրև լույս, որպեսզի փրկություն լինես մինչև աշխարհի ծագերը»։
Արագ, արա՛գ պիտի մոտենա իմ արդարությունը, և իմ փրկությունը պիտի ելնի լույսի պես. հեթանոսներն իմ բազկին պիտի ապավինեն, կղզիները պիտի սպասեն ինձ և հույս դնեն իմ բազկի վրա։
Մեծապես ուրախացի՛ր, դո՛ւստր Սիոնի, ազդարարի՛ր, դո՛ւստր Երուսաղեմի, ահա քո Թագավորը գալիս է քեզ մոտ, արդարը և փրկիչը. նա հեզ է՝ հեծած էշի վրա և նրա ավանակի վրա։
«Ասե՛ք Սիոնի դստերը. “Ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը՝ հեզ և նստած էշի ու էշի քուռակի վրա”» (Զաք. 9.9)։
«Մի՛ վախեցիր, ո՛վ դուստրդ Սիոնի, ահա քո թագավորը գալիս է՝ նստած մի էշի քուռակի վրա» (Զաք. 9.9)։
Անգամ եթե դու ցրիվ ես եկել երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը, կհավաքի քեզ Տերը՝ քո Աստվածը։
Ահա շուտով պիտի գամ, և ինձ հետ են իմ վարձերը, որպեսզի հատուցեմ յուրաքանչյուրին ըստ իր գործերի։