Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 12:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 «Մի՛ վախեցիր, ո՛վ դուստրդ Սիոնի, ահա քո թագավորը գալիս է՝ նստած մի էշի քուռակի վրա» (Զաք. 9.9)։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 «Մի՛ վախեցիր, ո՛վ դուստր Սիոնի, ահա քո թագավորը գալիս է՝ էշի քուռակի վրա նստած» (Զաք. 9.9)։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 12:15
17 Խաչաձեւ Հղումներ  

Մեծապես ուրախացի՛ր, դո՛ւստր Սիոնի, ազդարարի՛ր, դո՛ւստր Երուսաղեմի, ահա քո Թագավորը գալիս է քեզ մոտ, արդարը և փրկիչը. նա հեզ է՝ հեծած էշի վրա և նրա ավանակի վրա։


Ահա թե ինչ ազդարարեց Տերը մինչև երկրի ծագերը. «Ասացե՛ք Սիոնի դստերը. ահավասիկ գալիս է քո Փրկիչը, և իր վարձն իր հետ է, գործը՝ իր աչքի առաջ»։


Արքան Սիբային ասաց. «Այդ ի՞նչ է»։ Սիբան ասաց. «Էշերն արքայի համար են, որ նստի, հացն ու արմավը՝ ծառաների համար, որ ուտեն, իսկ գինին՝ այստեղ՝ անապատում մնացած մարդկանց համար, որ խմեն»։


Եվ դո՛ւ, հոտի՛ աշտարակ, Սիոնի՛ խավար դուստր, Բաբելոնից կգա քեզ վրա Երուսաղեմի դստեր թագավորության առաջին իշխանությունը և ներս կմտնի»։


Հակո՛բ, որ որդ ես հիմա, և դու, Իսրայե՛լ, որ սակավամարդ ես այժմ, ես օգնեցի քեզ,- ասում է Աստված՝ Իսրայելի Սուրբը, որը փրկելու է քեզ։-


Արքան ասաց նրանց. «Ձեզ հետ վերցրե՛ք ձեր տիրոջ ծառաներին, իմ որդի Սողոմոնին իմ ջորու վրա նստեցրե՛ք և իջեցրե՛ք Գեհովն։


Նա քառասուն որդի և երեսուն թոռներ ուներ, որոնք հեծնում էին յոթանասուն ավանակներ։ Նա Իսրայելին դատեց ութ տարի։


Կեսօրին սպիտակ ձիեր հեծնողնե՛ր, Դատավորների ատյան գնացողնե՛ր,


Իշխանը չպետք է մտածի իր երիվարները բազմացնելու մասին, ոչ էլ ժողովրդին Եգիպտոս ուղարկի, որովհետև Տերն ասել է. “Այլևս նույն ճանապարհով հետ չեք դառնալու”։


Դրանից հետո Աբեսաղոմը մարտակառքեր, երիվարներ և առջևից վազող հիսուն հոգի սուրհանդակ հավաքեց։


«Ասե՛ք Սիոնի դստերը. “Ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը՝ հեզ և նստած էշի ու էշի քուռակի վրա”» (Զաք. 9.9)։


Եվ Հիսուսը, մի էշ գտնելով, նստեց նրա վրա, ինչպես որ գրված է.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ