Հակոբը դրանք տարավ իր հորն ու ասաց. «Հա՛յր իմ»։ Նա պատասխանեց. «Ահա այստեղ եմ։ Դու ո՞վ ես, որդյա՛կ»։
ԵՍԱՅԻ 58:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այն ժամանակ կկանչես, և Աստված կլսի քեզ. մինչև դու խոսես, նա կասի. «Ահա հասել եմ»։ Եթե դու քո միջից հեռացնես խարդախությունը, ձեռնձգությունն ու տրտունջի խոսքերը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն ժամանակ դու կկանչես, և Տերը կպատասխանի, դու կաղաղակես, և նա կասի. «Ահա ես»։ Եթե դու քո միջից հեռացնես լուծը, դեն գցես մատնացույց անելն ու չարախոսությունները, |
Հակոբը դրանք տարավ իր հորն ու ասաց. «Հա՛յր իմ»։ Նա պատասխանեց. «Ահա այստեղ եմ։ Դու ո՞վ ես, որդյա՛կ»։
Մարմնիս համար բժշկություն չկա քո բարկության պատճառով։ Ոսկորներս խաղաղություն չունեն իմ մեղքերի պատճառով։
Երբ դեպի ինձ բարձրացնեք ձեր ձեռքերը, երես եմ դարձնելու ձեզնից, և եթե բազմապատկեք ձեր աղոթքները, չեմ լսելու ձեզ, որովհետև ձեր ձեռքերը լի են արյունով։
որովհետև սուրբ ժողովուրդը պիտի բնակվի Սիոնում։ Երուսաղեմը լացով պաղատեց, թե՝ ողորմի՛ր ինձ։ Պիտի ողորմի քեզ, պիտի գթա քո ձայնին ու աղաղակին, հենց որ տեսնի ու լսի քեզ։
Ինչո՞վ եք գոռոզանում, ո՞ւմ վրա եք բացում ձեր բերանները և կամ ո՞ւմ վրա եք հանում ձեր լեզուները. մի՞թե դուք կորստյան որդիներ չեք, անօրենության սերունդ,
սակայն այդ էլ չեմ համարի ծոմ և ընդունելի օր. ես այդպիսի ծոմապահությունը չընտրեցի,- ասում է Տերը։- Քանդի՛ր անիրավության հանգույցը, վերացրո՛ւ քո վաճառականական խարդախությունն ու բռնությունը, ների՛ր ու արձակի՛ր նեղյալներին և պատռի՛ր բոլոր անիրավ մուրհակները։
Ամբարիշտ դարձանք և ստեցինք Տիրոջ առաջ, հետ կանգնեցինք մեր Աստծուց, անիրավություն խոսեցինք և ապստամբեցինք, մեր սրտերում անիրավության խոսքեր հղացանք ու որոճացինք։
Այնպես պիտի լինի, որ դեռ նրանք ձայն չտված՝ պիտի լսեմ նրանց, դեռ նրանք չխոսած՝ պիտի ասեմ. “ի՞նչ եք ուզում”։
Ուստի ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. քանի որ ձեր խոսքերը սուտ են, ձեր գուշակություններն էլ՝ սնոտի, ահա դրա համար,- ասում է Ամենակալ Տերը,-
Զոհասեղանի վրա վառվող կրակը չպետք է հանգչի։ Քահանան առավոտները դրա վրա թող փայտ ավելացնի, դնի ողջակեզը և փրկության զոհի ճարպը։
Քանի որ վհուկները նեղություններ բարբառեցին, և կախարդները սուտ տեսիլքներ ու սուտ երազներ էին խոսում և իզուր մխիթարում, դրա համար ցամաքեցին հոտերի նման ու չարիքներ կրեցին, որովհետև բժշկություն չկար»։
Եվ երրորդ մասը կանցկացնեմ հրի միջով ու կտաքացնեմ նրանց, ինչպես արծաթն է տաքանում, և կփորձեմ նրանց, ինչպես ոսկին է փորձվում. նա կկանչի իմ անունը, և ես կլսեմ նրան ու կասեմ. «Իմ ժողովուրդն է սա», իսկ նա կասի՝ «Տերը՝ իմ Աստվածն ես դու»։