Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 58:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 սակայն այդ էլ չեմ համարի ծոմ և ընդունելի օր. ես այդպիսի ծոմապահությունը չընտրեցի,- ասում է Տերը։- Քանդի՛ր անիրավության հանգույցը, վերացրո՛ւ քո վաճառականական խարդախությունն ու բռնությունը, ների՛ր ու արձակի՛ր նեղյալներին և պատռի՛ր բոլոր անիրավ մուրհակները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Սա չէ այն ծոմը, որ ես ընտրել եմ. լուծի՛ր ամբարշտության կապանքները, արձակի՛ր լծի կապերը. կեղեքվածներին ազատի՛ր և կոտրի՛ր ամեն տեսակ լուծ։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 58:6
18 Խաչաձեւ Հղումներ  

Արդ, եթե իմ հայրը ձեզ խրատել է ծանր լծով, ապա ես կավելացնեմ ձեր լուծը։ Եթե իմ հայրը խրատել է ձեզ գավազաններով, ապա ես ձեզ կխրատեմ կարիճներով”»։


Հիմա լսե՛ք ինձ և ազա՛տ արձակեք այս գերիներին, որ գերել եք ձեր եղբայրներից, թե չէ Տիրոջ կատաղի բարկությունը կիջնի ձեզ վրա»։


Փրկի՛ր նրանց, ում մահվան են տանում, փրկագնի՛ր մահապարտներին և մի՛ խնայիր։


Սովորեք բարի՛ք գործել, արդարությո՛ւն փնտրեք, փրկեք զրկվածի՛ն, արդարադա՛տ եղեք որբի հանդեպ, իրավո՛ւնք տվեք այրուն։


Ով արդարությամբ է ընթանում, խոսում ճշմարիտ ուղու մասին, ատում անօրենությունն ու անիրավությունը, իր ձեռքերը թոթափում կաշառքից, ծանրացնում ականջները, որպեսզի չլսի արյան վրիժառության մասին, փակում աչքերը, որպեսզի անարդարությունը չտեսնի,


ամբարիշտը թող հրաժարվի իր ընթացքից, անօրեն մարդը՝ իր խորհուրդներից, թող նա վերադառնա Տիրոջ մոտ և ողորմություն կգտնի մեր Աստծու մոտ, որը բազմապատիկ թողություն պիտի շնորհի ձեր անօրենություններին։


Այն ժամանակ կկանչես, և Աստված կլսի քեզ. մինչև դու խոսես, նա կասի. «Ահա հասել եմ»։ Եթե դու քո միջից հեռացնես խարդախությունը, ձեռնձգությունն ու տրտունջի խոսքերը,


Այսպես է ասում Տերը. «Իրավունք ու արդարությո՛ւն արեք, կողոպտվածին փրկե՛ք իրեն զրկողի ձեռքից, պանդուխտին, որբին ու այրուն մի՛ բռնադատեք և ամբարիշտ մի՛ եղեք, այդտեղ անմեղ արյուն մի՛ թափեք։


Այսպես է ասում Զորությունների Տերը. «Բռնության ենթարկվեցին իսրայելացիները, ինչպես և Հուդայի որդիները, բոլորն էլ, ովքեր գերեցին նրանց, բռնությամբ պահեցին ու չկամեցան արձակել նրանց։


Զոհասեղանի վրա վառվող կրակը չպետք է հանգչի։ Քահանան առավոտները դրա վրա թող փայտ ավելացնի, դնի ողջակեզը և փրկության զոհի ճարպը։


Մարդ և անասուն քուրձ հագան և ամբողջ սրտով աղաղակեցին Աստծուն. դարձավ յուրաքանչյուրն իր չար ճանապարհներից և անօրենությունից, որ իր ձեռքում ուներ, և ասացին.


«Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Արդար դատաստանո՛վ դատեք, ողորմությո՛ւն և գթությո՛ւն արեք յուրաքանչյուրդ ձեր եղբորը։


քանի որ մաղձի դառնության և անիրավության կապանքների մեջ եմ տեսնում քեզ»։


Բոլոր նրանք, ովքեր ծառայության լծի տակ են, թող իրենց տերերին պատվի արժանի համարեն, որպեսզի Աստծու անունն ու վարդապետությունը հայհոյության առարկա չդառնան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ