Բայց մարդիկ արհամարհեցին նրա պատգամախոսներին, անտեսեցին նրա խոսքերն ու ծաղրեցին նրա մարգարեներին, մինչև որ Տիրոջ բարկությունը բորբոքվեց ժողովրդի վրա, որից հետո նրանք փրկություն չունեցան։
ԵՍԱՅԻ 57:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինչո՞վ եք գոռոզանում, ո՞ւմ վրա եք բացում ձեր բերանները և կամ ո՞ւմ վրա եք հանում ձեր լեզուները. մի՞թե դուք կորստյան որդիներ չեք, անօրենության սերունդ, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ո՞ւմ եք ծաղրում, ո՞ւմ վրա եք բացում ձեր լայն բերանը և երկարացնում ձեր լեզուն. մի՞թե դուք հանցանքի զավակներ չեք, ստության սերունդ, |
Բայց մարդիկ արհամարհեցին նրա պատգամախոսներին, անտեսեցին նրա խոսքերն ու ծաղրեցին նրա մարգարեներին, մինչև որ Տիրոջ բարկությունը բորբոքվեց ժողովրդի վրա, որից հետո նրանք փրկություն չունեցան։
Վա՜յ մեղավոր ազգին. մեղքերով լի ժողովուրդ, չարագործ սերունդ, անօրեն որդիներ, լքեցին Տիրոջը, բարկացրին Իսրայելի Սրբին, օտարացան ու հետ քաշվեցին։
«Մի՞թե կացինն առանց փայտահատի կբարձրանա, կամ սղոցը վերև կելնի՞ առանց մեկի ձգելու. այնպես էլ՝ գավազանը կամ ցուպը, եթե մեկը չբռնի այն։
Այսպես է ասում Տերը. «Վա՜յ ձեզ, ապստա՛մբ որդիներ, քանի որ խորհուրդ եք անում, բայց ոչ իմ կամքով, դաշինք եք կռում, բայց ոչ իմ Հոգով, մեղքերի վրա մեղքեր եք բարդում։
Ո՞ւմ նախատեցիր և գրգռեցիր, ո՞ւմ վրա բարձրացրիր ձայնդ, հայացքդ ինչո՞ւ չես հառում բարձունքին՝ դեպի Իսրայելի Սուրբը։
Քո զայրույթն ու բարկությունը, քո մաղձոտությունն ինձ համար ակներև են, դրա համար էլ դնչկալ պիտի հագցնեմ քո մռութին ու սանձ՝ քո կզակին և հետ պիտի վերադարձնեմ քեզ նույն ճանապարհով, որով եկար։
որովհետև ո՛չ գիտես և ո՛չ էլ իմացել ես, և հենց սկզբից քո ականջները չբացեցիր. քանզի գիտեմ, որ չափազանց արհամարհող ես և դեռ որովայնից անօրեն ես կոչվում։
որ սաղարթախիտ ծառերի տակ ընկած՝ աղաչում էիք ձեր կուռքերին, անդունդներում՝ ժայռերի կատարներին, և խոր ձորերում զոհում էիք ձեր որդիներին։
որովհետև իմ խոսքերի դառնությամբ ծաղր ու արհամարհանք վաստակեցի։ Իմ թշվառության պատճառով ես բողոք եմ բարձրացնելու, քանզի Տիրոջ խոսքը նախատինք և հանապազօրյա ծաղրուծանակ բերեց ինձ։
«Այն օրվանից, ինչ բարձունքները կան, Իսրայելը մեղանչել է։ Այնտեղ կանգ առան, բայց նրանք չեն հասնի բարձունքներին. պատերազմ եկավ անօրենության որդիների վրա՝
Այժմ դու և քո մարդիկ գումարվել եք Աստծու դեմ, քանի որ ո՞վ է Ահարոնը, որ նրա դեմ եք տրտնջում»։
իսկ արտն այս աշխարհն է։ Լավ սերմը նրանք են, որ արքայության որդիներն են, իսկ որոմը չարի որդիներն են։
Ապա փշերից պսակ պատրաստելով՝ դրեցին նրա գլխին, մի եղեգ էլ տվեցին աջ ձեռքը։ Նրա առաջ ծնկի գալով՝ ծաղրում էին և ասում. «Ողջո՜ւյն, հրեաների՛ թագավոր»։
Ով ձեզ լսում է, ինձ է լսում, և ով ձեզ մերժում է, ինձ է մերժում, և ով ինձ է մերժում, ինձ ուղարկողին է մերժում, և ով ինձ է լսում, լսում է նրան, ով ինձ ուղարկեց»։
Եվ գետնին ընկնելով՝ լսեց մի ձայն, որ իրեն ասում էր. «Սավո՜ւղ, Սավո՜ւղ, ինչո՞ւ ես հալածում ինձ»։
Ոչ ոք թող ձեզ դատարկ խոսքերով չխաբի, որովհետև այս բաների համար է Աստծու բարկությունը գալիս անհնազանդ մարդկանց վրա։
ամբողջ ժողովուրդը ողջ-առողջ վերադարձավ բանակատեղի՝ Հեսուի մոտ, Մակեդա։ Եվ ոչ ոք չհանդգնեց խոսել Իսրայելի որդիների դեմ։
որպես վարձատրություն իրենց անիրավության. սրանք ցերեկով ցանկությանը հագուրդ տալը հաճույք են համարում. կեղտոտներ և արատավորներ, որոնք հաճույք են ստանում իրենց խաբեբայությունների մեջ՝ ձեր խրախճանքներին մասնակցելով։