6 որոնց պատճառով Աստծու բարկությունն է գալիս անհնազանդ որդիների վրա։
6 որոնց պատճառով Աստծու բարկությունը գալիս է անհնազանդության որդիների վրա.
Ոչ ոք թող ձեզ դատարկ խոսքերով չխաբի, որովհետև այս բաների համար է Աստծու բարկությունը գալիս անհնազանդ մարդկանց վրա։
Աստծու բարկությունը երկնքից հայտնվելու է այն մարդկանց ողջ ամբարշտության ու անիրավության վրա, որոնք ճշմարտությունն արգելում են անիրավությամբ,
Իբրև հնազանդ որդիներ՝ մի՛ կերպարանվեք ձեր անգիտության ժամանակվա նախկին ցանկություններով.
Բայց դուրս պիտի նետվեն շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները և բոլորը, որ սիրում են սուտն ու կեղծիքը։
Պոռնիկի աչքեր ունեն՝ մեղքերից անպակաս, խաբում են տատանվողների հոգիները, ունեն ագահությամբ բռնված սիրտ. անեծքի՜ որդիներ։
Ինչո՞վ եք գոռոզանում, ո՞ւմ վրա եք բացում ձեր բերանները և կամ ո՞ւմ վրա եք հանում ձեր լեզուները. մի՞թե դուք կորստյան որդիներ չեք, անօրենության սերունդ,