Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ Պետրոս 2:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 որպես վարձատրություն իրենց անիրավության. սրանք ցերեկով ցանկությանը հագուրդ տալը հաճույք են համարում. կեղտոտներ և արատավորներ, որոնք հաճույք են ստանում իրենց խաբեբայությունների մեջ՝ ձեր խրախճանքներին մասնակցելով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 այդ կերպ իրենց անիրավության վարձն ստանալով. նրանք ցերեկով ցանկությանը հագուրդ տալը հաճույք են համարում. կեղտոտներ և արատավորներ, որոնք իրենց խաբեբայությունների մեջ հաճույք են ստանում ձեզ հետ համատեղ ուտել-խմելիս։

Տես գլուխը Պատճենել




Բ Պետրոս 2:13
15 Խաչաձեւ Հղումներ  

Ինչպես ցերեկով, շարժվենք առաքինությամբ, ոչ թե անառակությամբ ու հարբեցողությամբ, ոչ թե անկողնային խառնակությամբ ու պղծությամբ, ոչ թե նախանձով ու հակառակությամբ։


Նրանք զարմանում են, որ դուք չեք ընթանում նույն անկարգ զեխությամբ, և հայհոյում են ձեզ։


Նրանց վերջը կորուստ է։ Նրանց աստվածն իրենց որովայնն է, և փառքը՝ իրենց ամոթը. նրանք միայն երկրավոր բաների մասին են խորհում։


որպեսզի իր առջև կանգնեցնի եկեղեցին ամբողջական փառքով, առանց որևէ արատի կամ աղտեղության կամ նմանատիպ թերության, այլ որպեսզի սուրբ և անարատ լինի։


Հատուցե՛ք նրան իր արածի համար, կրկնապատիկը՝ ըստ իր արած գործերի։ Կրկնակի՛ խառնեք նրա համար այն բաժակը, որի մեջ նա խառնեց։


Մոլորվեցին՝ թողնելով ուղիղ ճանապարհը և ընթանալով Բեորի որդի Բաղաամի ճանապարհով, որ անիրավության վարձը սիրեց


Աղեքսանդրոսը բազում չարիք պատճառեց ինձ։ Թող Տերը հատուցի նրան ըստ իր գործերի։


Վա՜յ անօրենին, չարիքներ պիտի գան նրա վրա՝ ըստ իր կատարած չար գործերի։


Ամբողջովին գեղեցիկ ես, մերձավո՛ր իմ, առանց որևէ արատի։


Երկրի վրա վայելեցիք ու զվարճացաք և ձեր սրտերը սնուցեցիք մորթվելու օրվա համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ