Ես նախատեցի Երուսաղեմում եղած հրեաներին ու Հուդայի իշխանավորներին և ասացի նրանց. «Դուք այս ի՞նչ անօրենություն եք գործում. պղծում եք սուրբ շաբաթի օրերը։
ԵՍԱՅԻ 56:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երանի՜ այն մարդուն, որ կանի այդ, և նրան, որ հավատարիմ կմնա դրան, կպահի իմ շաբաթներն ու չի պղծի և իր ձեռքը հետ կքաշի անիրավություն անելուց»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երանի՜ այն մարդուն, որ կանի այս, և այն մարդու որդուն, որ կառչում է դրան, կպահի շաբաթն ու չի պղծի և իր ձեռքը հետ կպահի որևէ չարագործությունից»։ |
Ես նախատեցի Երուսաղեմում եղած հրեաներին ու Հուդայի իշխանավորներին և ասացի նրանց. «Դուք այս ի՞նչ անօրենություն եք գործում. պղծում եք սուրբ շաբաթի օրերը։
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար «Բազում անգամ մարտնչեցին իմ դեմ Իմ մանկությունից,- թող ասի Իսրայելը,-
իսկ յոթերորդ օրը շաբաթ է՝ Տիրոջը՝ քո Աստծուն նվիրված օր։ Այդ օրը ոչ մի գործ չանես ո՛չ դու, ո՛չ էլ քո տղան ու դուստրը կամ քո ծառան ու քո աղախինը, քո եզն ու քո էշը և քո բոլոր անասունները, ինչպես նաև օտարականն ու քեզ մոտ բնակվող պանդուխտը,
Կյանքի շավիղները խոտորվում են չարիքներից, կյանքի երկարությունը արդարության ճանապարհներին է։ Ով ընդունում է խրատը, բարիքի մեջ կլինի, հանդիմանությունը պահողը կիմաստնանա։ Տիրոջ ճանապարհով զգույշ գնացողը պահում է իր հոգին. ով սիրում է կյանքը, զսպում է իր բերանը։
Ով փնտրում է Տիրոջը, գիտություն և արդարություն կգտնի, ուղիղ սրտով նրան փնտրողները խաղաղություն կգտնեն։
Լավ է, որ մեկը բռնես և մյուսի մեջ էլ ձեռքդ չպղծես, որովհետև ով երկնչում է Աստծուց, նա կազատվի ամեն բանից։
Այսպես է ասում Տերը ներքինիներին. «Ովքեր կպահեն իմ պատվիրանները, կնախընտրեն այն, ինչ ես եմ կամենում, և իմ ուխտի մեջ կմնան,
Իսկ այն օտարազգիներին, որոնք եկել հարել են Տիրոջը, որպեսզի ծառայեն նրան և սիրեն նրա անունը, նրա համար ծառաներ և աղախիններ լինեն, ու բոլոր նրանց, որոնք կպահեն իմ շաբաթները և չեն պղծի, ու կմնան իմ ուխտի մեջ,
Եթե ոտքդ հետ քաշես և սրբության օրը քո ուզածը չկատարես, զվարճության շաբաթները համարես Աստծուն նվիրված և փառավոր, ոտքդ դուրս չդնես գործի համար ու քո բերանով բարկության ոչ մի խոսք չասես, այն ժամանակ կարող ես ապավինել Տիրոջը։
Իմ շաբաթն էլ նրանց տվեցի, որպեսզի իմ ու նրանց միջև նշան լինի, և որպեսզի նրանք իմանան, որ ես եմ Տերը, որ նրանց սրբագործում եմ։
իմ շաբաթները սո՛ւրբ պահեք, և դա իմ ու ձեր միջև թող նշան լինի, որպեսզի իմանաք, որ ես եմ ձեր Տերը՝ Աստված”։
Երանելի՜ են նրանք, որ պահում են նրա պատվիրանները։ Նրանք իշխանություն ունեն ուտելու կենաց ծառից և մտնելու քաղաքի դռներով։