Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 20:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 իմ շաբաթները սո՛ւրբ պահեք, և դա իմ ու ձեր միջև թող նշան լինի, որպեսզի իմանաք, որ ես եմ ձեր Տերը՝ Աստված”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Եվ իմ շաբաթները սրբացրե՛ք, որ նրանք նշան լինեն իմ և ձեր միջև, որ իմանաք, որ ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 20:20
13 Խաչաձեւ Հղումներ  

շաբաթ օրը ձեր տներից բեռներ մի՛ հանեք, ոչ մի գործ մի՛ արեք և շաբաթ օրը սո՛ւրբ պահեք, ինչպես պատվիրեցի ձեր հայրերին։ Բայց նրանք չլսեցին, չխոնարհեցրին իրենց ականջները


Եթե ոտքդ հետ քաշես և սրբության օրը քո ուզածը չկատարես, զվարճության շաբաթները համարես Աստծուն նվիրված և փառավոր, ոտքդ դուրս չդնես գործի համար ու քո բերանով բարկության ոչ մի խոսք չասես, այն ժամանակ կարող ես ապավինել Տիրոջը։


Արյան դատաստանի ժամանակ նրանք քննիչ թող լինեն, ըստ իմ օրենքների դատաստան անեն և ըստ իմ կանոնների իրավունք գործադրեն։ Բոլոր տոներին իմ օրենքներն ու հրահանգները թող պահեն, շաբաթներս սուրբ պահեն։


Իմ շաբաթն էլ նրանց տվեցի, որպեսզի իմ ու նրանց միջև նշան լինի, և որպեսզի նրանք իմանան, որ ես եմ Տերը, որ նրանց սրբագործում եմ։


Իսկ եթե ինձ չլսեք, շաբաթ օրը սուրբ չպահեք, շաբաթ օրը բեռներ բարձեք և մտնեք Երուսաղեմի դռներով, ապա կրակ կվառեմ նրա դռներին, որն ամեն կողմից կլափի Երուսաղեմն ու չի հանգչի”»։


Եվ եթե լինի այնպես,- ասում է Տերը,- որ իսկապես լսեք ինձ, շաբաթ օրը բեռ չբերեք այդ քաղաքի դռներով, շաբաթ օրը սուրբ պահեք, այդ օրը ոչ մի գործ չանեք,


որովհետև Տերը՝ Աստված, վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու այն ամենը, ինչ դրանց մեջ է, իսկ յոթերորդ օրը հանգստացավ։ Դրա համար էլ Տերն օրհնեց յոթերորդ օրը և այն սուրբ հռչակեց։


Երանի՜ այն մարդուն, որ կանի այդ, և նրան, որ հավատարիմ կմնա դրան, կպահի իմ շաբաթներն ու չի պղծի և իր ձեռքը հետ կքաշի անիրավություն անելուց»։


Ապականելու եմ նրանց իրենց զոհաբերությունների ժամանակ, երբ անցնեմ բոլոր նրանց միջով, որ արգանդ են բացում, որպեսզի ոչնչացնեմ նրանց։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը»։


Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն։


քո մեջ իմ սրբություններն էին արհամարհում ու իմ շաբաթները պղծում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ