Բերանովդ մի՛ շտապիր, և սիրտդ ավելորդ տեղը թող չփութա Աստծու առաջ խոսք ասելու. որովհետև Աստված երկնքում է, իսկ դու՝ երկրի վրա. դրա համար էլ քո խոսքերը թող սակավ լինեն։
կամ ի՞նչ նմանություն կարող է լինել Աստծու տաճարի և մեհյանների միջև։ Արդարև, կենդանի Աստծու տաճար եք դուք։ Ինչպես ասաց Աստված. «Պիտի բնակվեմ նրանց մեջ ու պիտի ապրեմ նրանց մեջ, պիտի լինեմ նրանց Աստվածը, և նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը (Ղևտ. 26.12, Եզկ. 37.27)։
Եվ Տերը ասաց Մովսեսին. «Խոսի՛ր քո եղբայր Ահարոնի հետ, որ ամեն վայրկյան չմտնեն սրբարան՝ վարագույրից այն կողմ, Քավության առջև, որը ծածկում է Ուխտի տապանակը, որպեսզի չմեռնեն. որովհետև ես Քավության վրա՝ ամպի մեջ եմ երևալու։
Հուդայի բոլոր մեծամեծները, քահանաներն ու երկրի ժողովուրդը բազմապատկեցին հեթանոս ազգերի գարշելի անօրենությունները և պղծեցին Երուսաղեմում գտնվող Տիրոջ տունը։
Նա ձուլածո քանդակված կուռքը դրեց Տիրոջ տան մեջ, որի մասին Աստված ասել էր Դավթին ու նրա որդի Սողոմոնին. «Այս տան մեջ և Երուսաղեմում, որ ես ընտրել եմ Իսրայելի բոլոր ցեղերի միջից, իմ անունը պիտի դնեմ հավիտյան
Մովսեսն ասաց Ահարոնին. «Այս ասաց Տերը. “Ինձ մերձեցողներին պիտի ցույց տամ իմ սրբությունը և պիտի փառավորվեմ ողջ ժողովրդի առաջ”»։ Եվ Ահարոնի սիրտը կսկծաց։
չխղճաք ծերին ու մանկանը, կույսին ու երիտասարդին։ Կանանց էլ կոտորե՛ք, ջնջե՛ք։ Բայց ում վրա նշան կա, չմոտենաք։ Սկսե՛ք իմ սրբարանից»։ Եվ սկսեցին ծեր մարդկանցից, որոնք տաճարի ներսում էին։