Վեց օր պիտի աշխատես, իսկ յոթերորդ օրը թող շաբաթ՝ հանգստյան օր լինի և սուրբ համարվի՝ Տիրոջը նվիրված։ Այդ օրը ոչ մի աշխատանք չկատարեք, որովհետև այն Տիրոջը նվիրված շաբաթ է, որտեղ էլ բնակվելու լինեք։
Այն օրերին տեսա, որ Հուդայի երկրում շաբաթ օրով հնձաններ էին տրորում, հնձած խրձեր էին բերում Երուսաղեմի դարպասներով, գրաստներին բարձել էին գինու, խաղողի և թզի բեռներ և շաբաթ օրով բեռները բերում էին Երուսաղեմ։ Ես վկաներ բռնեցի, որ նրանք շաբաթ օրը վաճառք են անում։
շաբաթ օրը ձեր տներից բեռներ մի՛ հանեք, ոչ մի գործ մի՛ արեք և շաբաթ օրը սո՛ւրբ պահեք, ինչպես պատվիրեցի ձեր հայրերին։ Բայց նրանք չլսեցին, չխոնարհեցրին իրենց ականջները
Եթե ոտքդ հետ քաշես և սրբության օրը քո ուզածը չկատարես, զվարճության շաբաթները համարես Աստծուն նվիրված և փառավոր, ոտքդ դուրս չդնես գործի համար ու քո բերանով բարկության ոչ մի խոսք չասես, այն ժամանակ կարող ես ապավինել Տիրոջը։