ԵՍԱՅԻ 51:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այսպես է ասում Տերը՝ Աստված, որ դատում է իր ժողովրդին. «Ահա քո ձեռքից հեռացրի կործանման բաժակը, իմ բարկության բաժակը, և դու այլևս չես խմելու այն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այսպես է ասում Տերը՝ քո Տերը, և քո Աստվածը, որ պաշտպանում է իր ժողովրդի դատը. «Ահա քո ձեռքից վերցնում եմ թմրության բաժակը, իմ զայրույթի թասը, և դու այլևս չես խմելու։ |
Ապշահար եղաք, հիմարացաք, թմրեցիք, է՛լ ավելի թմրեցիք, հարբեցիք, բայց ո՛չ գինուց և ո՛չ էլ ցքիից.
Ո՛վ իմ ժողովուրդ, ձեր հարկահանները ձեզ ճռաքաղ են անում, ճնշողները տիրում են ձեզ. ո՛վ իմ ժողովուրդ, նրանք, ովքեր երանի են տալիս ձեզ, խաբում են ձեզ և խոտորում ձեր շավիղները։
Այսպես է ասում Տերը. «Եթե որևէ մեկը հսկային գերեվարի, կառնի նրա ավարը. նա, ով հսկայի ավարը կվերցնի, շատ լավ էլ կազատվի։ Բայց ես իմ դատաստանն եմ անելու և փրկելու եմ իմ որդիներին։
Զարթնի՛ր, զարթնի՛ր, վե՛ր կաց, Երուսաղե՛մ, դու, որ Տիրոջ ձեռքից խմեցիր նրա բարկության բաժակը, կործանման բաժակը, ցասման բաժակը, որ խմեցիր ու դատարկեցիր։
Տերը երդվեց իր փառքով և իր բազկի զորությամբ, որ քո ցորենն ու կերակուրը չի տա քո թշնամիների ձեռքը, և օտարների որդիները չեն խմի քո գինին, որի համար դու հոգնեցիր,
Այսպես է ասում ինձ Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Անխառն գինու այս բաժակը վերցրո՛ւ իմ ձեռքից և խմեցրո՛ւ այն բոլոր ազգերին, որոնց մոտ կուղարկեմ քեզ.
Նրանց հզոր փրկիչը, որի անունը Տեր Ամենակալ է, նրա ոսոխների հետ դատաստան պիտի տեսնի, որպեսզի վերացնի երկիրը և զայրանա Բաբելոնի բնակիչների վրա։
Դրա համար էլ այսպես է ասում Տերը. «Ահա ես պիտի դատեմ քո ոսոխին և պիտի առնեմ քո վրեժը, պիտի ավերեմ նրա ծովը և ցամաքեցնեմ նրա աղբյուրները։
Եվ այլևս երես չեմ դարձնելու նրանցից, քանի որ Իսրայելի տան վրա թափեցի զայրույթս”»,- ասում է Տերը՝ Աստված։
քանզի ինչպես որ խմեցիր իմ սուրբ լեռան վրա, գինի կխմեն բոլոր ազգերը, կխմեն, կընկնեն ու կլինեն չեղածների նման»։
Տիրոջ բարկությանը կհամբերեմ, որովհետև մեղանչեցի նրա դեմ, մինչև արդարացնի իմ դատաստանը և ինձ արդարությամբ դատի, ինձ հանի դեպի լույսը, և տեսնեմ նրա արդարությունը։
«Ահա ես Երուսաղեմը դարձնում եմ որպես երերուն շեմեր բոլոր ժողովուրդների համար, որ նրա շուրջն են, և Հուդայի երկրում կլինի պաշարում Երուսաղեմի դեմ։
Հիսուսը պատասխանեց և ասաց. «Չգիտեք, թե ի՛նչ եք խնդրում. կարո՞ղ եք խմել այն բաժակը, որը ես եմ խմելու, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով ես եմ մկրտվելու»։ Նրան ասացին՝ կարող ենք։
Երբ Դավիթը լսեց Նաբաղի մահը, ասաց. «Օրհնյա՜լ է Տերը՝ Աստված, որ Նաբաղից կրած իմ նախատինքի դատաստանն ինքը տեսավ, իր ծառային չար ձեռքից փրկեց։ Տերը Նաբաղի չարությունը նրա գլխին թափեց»։ Դավիթը մարդ ուղարկեց Աբիգեային համոզելու, որ իր կինը դառնա։