ԵՍԱՅԻ 5:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այսուհետև ազդանշան կտա հեռավոր ազգերին ու նրանց կբերի երկրի ծայրերից, և ահա նրանք առանց հապաղելու արագ կընթանան և թեթևորեն տեղ կհասնեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա դրոշակ է բարձրացնելու հեռավոր ազգերի համար, սուլելու է երկրի ծայրից նրանց բերելու համար։ Եվ ահա նրանք գալիս են արագ ու շտապ։ |
Բայց նրանք ի՞նչ պիտի անեն դատաստանի օրը։ Ձեր նեղությունը հեռուներից պիտի գա. ո՞ւմ մոտ պիտի փախչեք օգնության համար, որտե՞ղ պիտի թողնեք ձեր հարստությունը։
Ազգերին դրոշ պիտի պարզի և հավաքի Իսրայելի կորուսյալներին, Հուդայի ցրվածներին պիտի հավաքի աշխարհի չորս անկյուններից։
Հարթ լեռան վրա դրո՛շ կանգնեցրեք, ձեր ձայնը բարձրացրե՛ք նրանց վրա, մի՛ վախեցեք, ձեռքով նշա՛ն արեք, բացե՛ք, իշխաննե՛ր,
և ես հրաման կտամ։ Իմ նվիրյալներն են նրանք, որոնց ես եմ բերել. ելել գալիս են հսկաները, որպեսզի գոհացում տան իմ բարկությանը. միահամուռ գալիս են խինդով ու նախատինք թափում։
Լեռների վրա բազում ցեղերի ձայնն է հնչում, կարծես անհամար ժողովուրդներ լինեն. միահամուռ հավաքված թագավորների ու ցեղերի ձայնն է հնչում։ Զորությունների Տերը հրաման է արձակել սպառազեն ազգերին,
որ գան հեռու երկրից, երկնային հաստատության ծայրերից։ Հասել է Տերն իր սպառազեններով՝ բնաջնջելու ամբողջ աշխարհը։
աշխարհի պես բնակեցված են. պիտի բնակեցվի նրանց երկիրը, երբ նշանը լեռան վրայից վերանա, և լսելի լինի փողի ձայնի նման,
այլ ասում էիք. «Մենք կփախչենք մեր երիվարներով»։ Դրա համար էլ փախստական պիտի դառնաք։ Ասում էիք. «Մենք կփախչենք մեր արագընթաց երիվարներով»։ Դրա համար առավել արագընթաց պիտի լինեն նրանք, ովքեր ձեզ հալածելու են.
Նրանք, ովքեր բանտարկվածների պես թաքնված են լինելու ժայռերի մեջ, նույնպես պարտության են մատնվելու. փախչողն էլ պիտի բռնվի։ Այսպես է ասում Տերը. «Երանի՜ նրան, ով զավակ ունի Սիոնում, և ում տանեցիները Երուսաղեմում են»։
Եվ ահա Եսայի մարգարեն ներկայացավ Եզեկիա արքային և ասաց նրան. «Ի՞նչ են ասում այդ մարդիկ, ո՞ր կողմերից են եկել մոտդ»։ Եզեկիան պատասխանեց. «Հեռավոր աշխարհից են եկել մոտս, Բաբելոնից»։
Այդ օրը Տերը պիտի կանչի թշնամիներին, և ճանճերի նման պիտի թափվեն Եգիպտոսի գետի մյուս կողմից, և բոռերի նման՝ Ասորեստանի երկրից։
Ահա նա ելնելու է որպես ամպ. նրա կառքերը նման են մրրիկի, նրա երիվարներն ավելի արագընթաց են, քան արծիվները։ Վա՜յ մեզ, որ թշվառացանք։
Ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տերը,- ահա հեռվից ես ձեզ վրա պիտի բերեմ մի ազգ, որ ուժեղ է ու հին, ազգ, որի լեզուն լսած չեք լինի և խոսքը չեք հասկանա։ Նրա կապարճները նման են բաց գերեզմանների։
Դրո՛շ բարձրացրեք երկրի վրա, փո՛ղ փչեք բոլոր ազգերի մեջ, զորագնդե՛ր կանչեք նրա դեմ։ Իմ կողմից հրամա՛ն տվեք Այրարատյան թագավորություններին և Ասքանազյան գնդին, նրա շուրջը նետաձիգ սարքե՛ր կանգնեցրեք, հարձակվե՛ք նրանց վրա։ Շարժվեց ու տանջվեց երկիրը, որովհետև Բաբելոնի վրա հասավ Տիրոջ խորհուրդը, և երիվարները հասան իբրև մորեխի բազմություն։
Լեռների վրա մեզ հալածողները թեթևաշարժ են. նրանք, ինչպես երկնային արծիվներ, ճախրեցին բարձր լեռների վրա և անապատում դարան մտած՝ պաշարեցին մեզ։
«Տերը՝ Աստված, Գովգին այսպես է ասում. “Դու նա ես, ում մասին խոսել եմ հին օրերում, իմ ծառաների՝ Իսրայելի իմ մարգարեների միջոցով, այն օրերին ու տարիներին, որ քեզ նրանց դեմ էի բերելու։
Կհարձակվեն որպես ախոյաններ, և պատերազմող մարդկանց նման կելնեն պարիսպների վրա. յուրաքանչյուրն իր ճանապարհով կգնա, և չեն շեղվի իրենց շավիղներից։
Նրանց ձիերն ավելի արագ կվազեն, քան ընձառյուծները, ավելի կատաղի, քան արաբացիների գայլերը. նրանց զինյալները կասպատակեն, կդիմեն հեռուներից և կսլանան, ինչպես արծիվները ցանկությամբ՝ կերակուրի վրա։
Կազդարարեմ նրանց և կընդունեմ նրանց, քանի որ կփրկեմ նրանց, և կբազմանան, ինչպես որ բազմաթիվ էին։
Արևելքից մինչև արևմուտք իմ անունը փառավորված է ազգերի մեջ, և ամեն տեղ խունկ է մատուցվում իմ անվանը և սուրբ պատարագ, որովհետև մեծ է իմ անունը հեթանոսների մեջ,- ասում է Ամենակալ Տերը։
Քո դեմ կհանի մի ազգ, հեռու վայրերից՝ երկրի ծագերից, նման խոյացող արծվի, ազգ, որի լեզուն չես հասկանա։