Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 5:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տերը,- ահա հեռվից ես ձեզ վրա պիտի բերեմ մի ազգ, որ ուժեղ է ու հին, ազգ, որի լեզուն լսած չեք լինի և խոսքը չեք հասկանա։ Նրա կապարճները նման են բաց գերեզմանների։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Ահա ես ձեզ վրա հեռվից մի ազգ եմ բերում, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տերը,- նա դիմացկուն ազգ է, նա հին ազգ է, մի ազգ, որի լեզուն չգիտես և չես իմանում, թե ի՛նչ է խոսում։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 5:15
27 Խաչաձեւ Հղումներ  

Քո դեմ կհանի մի ազգ, հեռու վայրերից՝ երկրի ծագերից, նման խոյացող արծվի, ազգ, որի լեզուն չես հասկանա։


Ա՛յս բանը գուժեք ազգերին. իմա՛ց տվեք, թե գնդեր են գալիս հեռավոր երկրից. ահա հասել են Երուսաղեմ. նրանք իրենց ձայնն են արձակում Հուդայի երկրի քաղաքների դեմ


նա խորհրդի չնստեց ժողովրդի հետ, որն անտեղյակ էր ու ծանրալեզու, որովհետև չէր լսում. վատթարացած մի ժողովուրդ, որ լսածի մասին չէր ուզում մտածել։


այդ ժողովրդի հետ խորթ լեզվով պիտի խոսեն


Այսուհետև ազդանշան կտա հեռավոր ազգերին ու նրանց կբերի երկրի ծայրերից, և ահա նրանք առանց հապաղելու արագ կընթանան և թեթևորեն տեղ կհասնեն։


ահա ես կուղարկեմ, կվերցնեմ հյուսիսի բոլոր ազգերին,- ասում է Տերը,- նաև բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային՝ իմ ծառային, և նրանց կբերեմ այդ երկրի վրա, դրա բնակիչների վրա, այն բոլոր ազգերի վրա, որ դրա շուրջն են, կբնաջնջեմ դրանց, կմատնեմ ավարի ու ապականության, ծաղրանքի ու հավիտենական նախատինքի։


Ահա ես բոլոր թագավորություններին միասին կանչելու եմ հյուսիսի երկրից,- ասում է Տերը.- գալու են, և ամեն մեկն իր գահն է հաստատելու Երուսաղեմի դարպասների շեմերին, նրա շրջակա բոլոր պարիսպների վրա և Հուդայի երկրի բոլոր քաղաքների վրա։


Օրենքի մեջ գրված է. «Օտար լեզուներով ու օտարների շուրթերով եմ խոսելու այդ ժողովրդի հետ, բայց ոչ էլ այդպես են լսելու ինձ» (Ես. 28.11-12)։


Դե՛ն նետեք ձեզնից ձեր բոլոր ամբարշտությունները, որ կատարել եք իմ հանդեպ. ձեր մեջ նոր սիրտ ու նոր հոգի՛ դրեք, իմ բոլոր պատվիրանները կատարե՛ք։ Ինչո՞ւ մեռնեք, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տերը,-


Այսպես է ասում Տերը. «Ահավասիկ զորք է գալիս հյուսիսից, մի մեծ ազգ։ Երկրի ծագերից հառնելու են բազում թագավորներ,


Հիրավի, Իսրայելի տունը և Հուդայի տունը չափազանց արհամարհեցին ինձ»,- ասում է Տերը։


«Ինչպես որ կամաչի գողը, երբ բռնվի, այնպես էլ պիտի ամաչեն Իսրայելի որդիները, իրենք, իրենց թագավորներն ու իրենց իշխանները, իրենց քահանաներն ու իրենց մարգարեները։


Եվ մի ակնթարթում այցելության պիտի գա Զորությունների Տերը՝ թնդյունով, որոտումով ու բարձրաձայն կանչով, փոթորկված մրրիկով և լափող կրակի բոցով։


Ես Դավթի պես պիտի պաշարեմ քեզ, պատնեշեմ քեզ շուրջանակի և քո շուրջբոլորը աշտարակներ պիտի կանգնեցնեմ։


Զորությունների Տիրոջ այգին Իսրայելի տունն է, Հուդայի այրը՝ նրա սիրած դալար որթատունկը։ Սպասեցի, որ նա իրավունքը կատարի, բայց նա անիրավություն արեց և ոչ արդարություն, այլ աղաղակ»։


Եկեք իջնենք և խառնենք նրանց լեզուներն այնպես, որ մեկը մյուսին չհասկանա»։


Քո երկրի բերքն ու քո ամբողջ վաստակը կուտի քեզ անծանոթ մի ազգ, և դու մշտապես զրկված ու խորտակված կմնաս։


Չիմացան և չհասկացան, խավարի մեջ ընթացան, Եվ երկրի բոլոր հիմքերը շարժվեցին։


Եվ ահա Եսայի մարգարեն ներկայացավ Եզեկիա արքային և ասաց նրան. «Ի՞նչ են ասում այդ մարդիկ, ո՞ր կողմերից են եկել մոտդ»։ Եզեկիան պատասխանեց. «Հեռավոր աշխարհից են եկել մոտս, Բաբելոնից»։


ուրախանում էիք ոչինչ բաներով. որ ասում էին. «Մեր քաջությամբ չէ՞ր, որ զորություն ունեցանք»։


Զգուշացա, և իմ սիրտը զարհուրեց իմ շուրթերի աղոթքների ձայնից. դող մտավ ոսկորներիս մեջ, և փորս ներքուստ խռովվեց։ Կհանգստանամ նեղության օրը, երբ ելնեմ դեպի իմ պանդխտության ժողովուրդը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ