Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈՎԵԼ 2:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Կհարձակվեն որպես ախոյաններ, և պատերազմող մարդկանց նման կելնեն պարիսպների վրա. յուրաքանչյուրն իր ճանապարհով կգնա, և չեն շեղվի իրենց շավիղներից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Զորավորների պես պիտի արշավեն, պատերազմիկների նման պարսպի վրա պիտի բարձրանան, և յուրաքանչյուրն իր ճանապարհով պիտի գնա, և նրանք իրենց ուղիներից չպիտի խոտորվեն։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎԵԼ 2:7
11 Խաչաձեւ Հղումներ  

մորեխը, որ թագավոր չունի, կարծես մեկի հրամանով հավաքվում է զորաժողովի,


Կարշավեն քաղաքի վրա, կընթանան պարիսպների վրայով, կդիմեն դեպի ապարանքները և գողերի նման ներս կմտնեն պատուհաններից։


Բարձրացե՛ք քաղաքի աշտարակների վրա և կործանե՛ք, բայց իսպառ մի՛ ավերեք. թողե՛ք մնան նրա հիմքերը, որովհետև դրանք Տիրոջն են։


Այդ օրը Դավիթն ասաց. «Ով որ ուզում է կոտորել հեբուսացիներին, թող սրով հարձակվի։ Կաղերին և կույրերին ես ատում եմ»։ Դրա համար են ասում. «Կույրերն ու կաղերը չպետք է մտնեն Տիրոջ տունը»։


Սավուղն ու Հովնաթանը միմյանց սիրելի էին, գեղեցիկ ու վայելուչ, իրենց կենդանության ժամանակ անբաժան էին միմյանցից, իրենց մահվան ժամանակ էլ իրարից չբաժանվեցին։ Արծիվներից ավելի թեթևաշարժ էին, առյուծներից ավելի զորեղ։


Տերը թող քեզ տա սրտիդ համաձայն Եվ քո բոլոր ցանկությունները կատարի։


ինձ կործանել են՝ հարված հարվածի վրա իջեցնելով։ Վրաս են հարձակվել զորավորները,


Մարդն իր եղբորից և ընկերոջից չի զատվի։ Իրենց ծանր զենքերով կգնան և իրենց նետերով կընկնեն, բայց չեն վախճանվի։


Ասերի ցեղից՝ պատերազմում օգնության ելնելու համար քառասուն հազար հոգի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ