Եղիան ասաց. «Նախանձախնդրություն ունեցա ամենակալ Տիրոջ համար, քանզի Իսրայելի որդիները լքեցին քեզ, քո զոհասեղանները կործանեցին և քո մարգարեներին սրակոտոր արեցին։ Միայն ես եմ մնացել, և ինձ էլ փնտրում են, որ սպանեն»։
ԵՍԱՅԻ 49:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ ես ասացի. «Ուրեմն զուր տեղը հոգնեցի, իմ ուժն ունայն ծախսեցի, բայց իմ իրավունքը Տիրոջից է, և իմ վաստակն իմ Աստծու առաջ է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ ես ասում էի. «Իզուր եմ հոգնել, զուր և ունայն տեղն եմ սպառել իմ ուժը. սակայն իմ իրավունքը Տիրոջ մոտ է, և իմ վարձը՝ իմ Աստծու մոտ։ |
Եղիան ասաց. «Նախանձախնդրություն ունեցա ամենակալ Տիրոջ համար, քանզի Իսրայելի որդիները լքեցին քեզ, քո զոհասեղանները կործանեցին և քո մարգարեներին սրակոտոր արեցին։ Միայն ես եմ մնացել, և ինձ էլ փնտրում են, որ սպանեն»։
Տե՛ր, Աստվա՛ծ իմ, ես պիտի փառաբանեմ քեզ, պիտի օրհնեմ քո անունը, քանզի սքանչելի բաներ կատարեցիր՝ առաջին խորհուրդը ճշմարիտ։ Այո՛, Տե՛ր,
մխիթարվե՛ք, թուլասի՛րտ մարդիկ, գոտեպնդվե՛ք և մի՛ երկնչեք։ Ահավասիկ մեր Աստվածը դատաստանով պիտի հատուցի և վրեժխնդիր լինի, նա ինքը պիտի գա ու փրկի մեզ։
Ահա Տերը՝ Աստված, որ գալիս է զորությամբ և իր բազկի իշխանությամբ. ահավասիկ իր վարձն իր հետ է, ու գործերն էլ իր առջև են։
Ինչո՞ւ ես ասում, Հակո՛բ, կամ՝ ի՞նչ ես խոսում, Իսրայե՛լ, թե՝ «Իմ ճանապարհները գաղտնի մնացին Աստծուց, և իմ Աստվածը վերացրեց իմ իրավունքներն ու հեռացավ»։
Թող ցնծա իմ անձը Տիրոջով, որովհետև նա ինձ փրկության զգեստ և ուրախության պատմուճան հագցրեց, որպես փեսայի՝ պսակ դրեց իմ գլխին և որպես հարսի՝ զուգեց ինձ զարդով։
Ահա թե ինչ ազդարարեց Տերը մինչև երկրի ծագերը. «Ասացե՛ք Սիոնի դստերը. ահավասիկ գալիս է քո Փրկիչը, և իր վարձն իր հետ է, գործը՝ իր աչքի առաջ»։
Ամեն օր իմ ձեռքը երկարեցի դեպի անհնազանդ ու թշնամի ժողովուրդը, որ ընթանում էր ոչ թե ճիշտ ճանապարհով, այլ իրենց մեղքերի հետևից։
Իմ ընտրյալներն այլևս զուր տեղը չպիտի չարչարվեն և անեծքի համար որդիներ չպիտի ծնեն, որովհետև նրանք իրենց զավակների հետ Աստծուց օրհնված սերունդ են։
Իսկ եթե դու անօրենին զգուշացնես, և նա հետ չդառնա իր անօրենությունից ու իր ճանապարհից, այդ անօրենն իր անօրենության մեջ կմեռնի, իսկ դու ինքդ քեզ կփրկես։
Ձեր զորությունն ի չիք պիտի դառնա, հողն իր բերքը չպիտի տա, ոչ էլ վայրի ծառերը պտուղ պիտի տան։
Հիսուսը պատասխանեց և ասաց. «Ո՛վ անհավատ ու մոլորված սերունդ, մինչև ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչև ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ։ Նրան ինձ մո՛տ բեր»։
«Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, որ կոտորում էիր մարգարեներին և քարկոծում քեզ մոտ ուղարկվածներին։ Քանի՜ անգամ ցանկացա հավաքել քո մանուկներին, ինչպես հավն է թևերի տակ հավաքում իր ձագերին, բայց չցանկացաք։
Բայց Իսրայելի մասին ասում է. «Ամբողջ օրը ձեռքերս երկարեցի անհնազանդ ու խռովարար մի ժողովրդի»։
Ես ինքնահոժար կծախսեմ և կզոհաբերվեմ ձեզ համար, թեկուզ և, հակառակ ձեզ շատ սիրելուս, ձեզնից քիչ սիրվեմ։
Քրիստոսի բուրմունքն ենք Աստծու առաջ՝ թե՛ փրկության ճամփին գտնվողների մեջ, թե՛ կորստյան ճամփին գտնվողների մեջ.
կենաց խոսքն ամուր պահելով, որ իմ պարծանքը կլինի Քրիստոսի օրը, որ զուր տեղը չվազեցի և զուր տեղը չաշխատեցի։
նայենք Հիսուսին՝ հավատի զորագլխին, այն կատարելագործողին, որն իր առաջ դրված ուրախության համար հանձն առավ խաչը, արհամարհեց ամոթը և նստեց Աստծու աթոռի աջ կողմում։