Ժողովուրդների իշխանները հավաքվեցին Աբրահամի Աստծու մոտ, Քանզի Աստծու զորությունները Երկրից շատ ավելի բարձրացան։
ԵՍԱՅԻ 47:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նստի՛ր թախծոտ ու զղջացած, մտի՛ր խավարի մեջ, ո՛վ քաղդեացիների դուստր, էլ չես կոչվի թագավորների զորություն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Լո՛ւռ նստիր և մտի՛ր խավարի մեջ, ո՛վ քաղդեացիների աղջիկ, որովհետև այլևս քեզ չեն կոչելու “թագավորությունների տիրուհի”։ |
Ժողովուրդների իշխանները հավաքվեցին Աբրահամի Աստծու մոտ, Քանզի Աստծու զորությունները Երկրից շատ ավելի բարձրացան։
Արդարև, երկնքի աստղերը Հայկի [𝕸 և Ο΄ Օրիոնի] համաստեղության և երկնային բոլոր լուսատուների հետ միասին լույս չեն տալու, արեգակն իր ծագման պահին պիտի խավարի, լուսինն էլ իր լույսը չպիտի տա։
«Բաբելոնն ավերակ պիտի դարձնեմ, որ այնտեղ ոզնիները բնակվեն, և նա ոչնչության վերածվի. այն տիղմի խորխորատ պիտի դարձնեմ, որ կորչի»։
Ու այս ողբը պիտի երգես Բաբելոնի թագավորի վրա և ասես այն օրը. «Ինչպե՜ս ընկավ բռնակալը, և լռեց ահաբեկողը։
ու տեսա, որ գալիս է նույն հեծյալը՝ երկձի կառքով, ձայն տալով և ասելով. «Ընկավ, կործանվեց Բաբելոնը, նրա բոլոր արձաններն ու կուռքերը գետնին տապալվեցին»։
Ո՞ւմ են նման այդ կղզու բնակիչները. նման են փյունիկեցի վաճառականներին, որոնք անցնում են ծովով ու
«Իջի՛ր ու նստի՛ր հողին, ո՛վ Բաբելոնի կույս օրիորդ, նստի՛ր գետնին, որովհետև աթոռ չկա, խավարի մե՛ջ մտիր, քաղդեացիների՛ դուստր, դու, որ այլևս չես շարունակելու քնքուշ ու փափկասուն կոչվել։
Դրանց միջից կվերացնեմ ուրախության ձայնը և ձայնը ցնծության, փեսայի ձայնը և ձայնը հարսի, երկանքի ձայնը և ճրագի լույսը։
Իսկ հիմա մենք ինչո՞ւ ենք նստել. հավաքվե՛ք՝ գնանք մտնենք ամուր քաղաքները և այնտեղ մեռնենք, քանի որ Տերը՝ մեր Աստվածը, լքեց մեզ և դառնության ջուր խմեցրեց մեզ. արդարև, մեղք գործեցինք նրա հանդեպ։
Ինչպե՜ս զատվեց ու նստեց միայնակ՝ քաղաքը բազմամարդ, տրտմությամբ լցված որբևայրի մի կին դարձավ հեթանոսների մեջ. երկրի իշխանը հարկատու դարձավ։
Իջան ու գետնին հավասարվեցին։ Սիոնի դստեր ծերերը պապանձվեցին, հող ցանեցին իրենց գլխին, քուրձ հագան։ Երուսաղեմի կույսերի իշխաններին գետնին տապալեցին։
Ահավասիկ ես իմ ձեռքը կբերեմ նրանց վրա, և կկողոպտվեն նրանց ծառայեցնողները, և կիմանաք, որ Ամենակալ Տերն ինձ ուղարկեց։
ծովի կատաղի ալիքներ, որ միշտ փրփրում թափում են իրենց սեփական ամոթը. մոլոր աստղեր, որոնց համար է պահված հավիտենական խավարի վիհը։
Որչափ փառավորեց իրեն և ապրեց զեխությամբ, այդչափ դրան սո՛ւգ ու տանջա՛նք հատուցեք, քանի որ իր սրտում ասում էր. «Միշտ նստած կմնամ իբրև թագուհի և երբեք այրի չեմ դառնա ու սուգ չեմ տեսնի»։
Տալիս է նրան, ով ուխտ է անում, բազմացնում է արդարների տարիները։ Ուժեղն իր շնորհքով չէ՛ որ հզորացել է։